Լաբորատոր հետազոտությունների ոլորտում մեծ փորձ ունեցող «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնք անցկացվում են ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների (Roche, Sismex, Orphee, Biosistems) միջոցով:
Ծառայությունները մատուցվում են հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
«Բլադ Սելս» լաբորատորիան աշխատանքի է հրավիրում բժիշկ-լաբորանտի:
Բժիշկ-լաբորանտի թափուր հաստիքի համար ներկայացվող պահանջներն են`
- Մասնագիտական բարձր գիտելիքներ
- Համակարգչից ազատորեն օգտվելու հմտություն
- Բժշկական ժամանակակից տեխնիկայով աշխատելու կարողություն կամ այդ տեխնիկային տիրապետելու պոտենցիալ:
Աշխատանքային երկարամյա փորձը պարտադիր չէ. կարևոր են գիտելիքներն աշխատանքային պրակտիկայում կիրառելու ընդունակությունն ու պատրաստակամությունը:
«Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնի թիմին միանալու համար առաջարկում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա/subject տողում նշելով` «բժիշկ-լաբորանտ»: