Սուրճի օգտակարության եւ վնասակարության մասին բազմիցս է խոսվել: Շատերը պնդում են, թե սուրճի ամենօրյա օգտագործումը դրական է անդրադառնում օրգանիզմի վրա, շատերն էլ՝ ճիշտ հակառակը: 

Եթե Ձեր օրն առանց սուրճի չեք պատկերացնում, ապա եկեք տեսնենք, թե ինչ է լինում մեր օրգանիզմի հետ, երբ այն կոֆեին չի ստանում:

Ավելի քիչ անհանգստություն

Եթե Դուք չափից շատ անհանգստություն կամ տագնապային զգացողություն ունեք, պատճառը կարող է կոֆեինը լինել: Ավելին՝ կոֆեինի չարաշահումը կարող է նաեւ անհարկի խուճապ առաջացնել մարդու մոտ: Կոֆեինի բարձր քանակությունը կարող է նաեւ դեպրեսիայի հանգեցնել:

Ավելի լավ քուն

Կոֆեինից կախվածությունը կարող է անդրադառնալ Ձեր քնի որակի վրա՝ էականորեն վատացնելով այն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է խաթարել քնի փուլերն ու ցերեկը քնելու ցանկություն առաջացնել, հատկապես, եթե սուրճ եք խմում քնելուց առաջ:

Ձեր օրգանիզմն ավելի լավ է յուրացնում օգտակար նյութերը

Տանինը, որն առկա է կոֆեինի մեջ, դժվարացնում է կալցիումի, երկաթի, B վիտամինների յուրացումը:

Ավելի առողջ եւ սպիտակ ատամներ

Այլեւս կասկածից վեր է, որ սուրճը եւ թեյը խամրեցնում են ատամների գույնը, իսկ սուրճի եւ գազավորված ըմպելիքների մեջ պարունակվող թթուները վնասում են էմալը:

Կանանց մոտ հորմոնալ հավասարակշռություն

Կոֆեին պարունակող ըմպելիքները կանանց մոտ բարձրացնում են էստրոգենների մակարդակը, ուստի կանայք ավելի են շահում, երբ հրաժարվում են կոֆեինից:

Արյան ցածր ճնշում

Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Օրական 3-4 բաժակ սուրճը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Ավելի քիչ կնճիռներ 

Եթե անհանգստանում եք շուտ ծերանալու համար, ապա լավ կանեք հրաժարվել կոֆեինից:

Կոֆեինը նվազեցնում է մաշկում կոլագենի սինթեզը, իսկ կոլագենն ուղիղ ազդեցություն ունի մաշկի, մարմնի, եղունգների վրա, ուստի բաց թողնելով առավոտյան սուրճը՝ Դուք ավելի քիչ կնճիռներ եք «վաստակում»:


Աղբյուրը՝ Healthline.com