Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող դեղամիջոցները կարող են համի զգացողության փոփոխություն առաջացնել: Թթվահամ ճաշատեսակները կարող են քաղցր թվալ և հակառակը: Այն ճաշատեսակները, որոնք նախկինում վայելել եք, կարող են տհաճ թվալ: Հաճախ բերանում կարող եք մնացորդային տհաճ համ զգալ, իսկ ուտելիքը, հնարավոր է, տարօրինակ բույր ունենա: Սեթական առողջության մասին հոգածությունը և դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները նույնպես ազդում են ախորժակի վրա, սակայն լիարժեք սնունդն այս դեպքում առավել քան կարևոր է: Սննդի պահանջը զարգանում է հիվանդության ընթացքում: Սնունդն օրգանիզմին էներգիա և սնուցող նյութեր է փոխանցում, որոնք անհրաժեշտ են ուռուցքի դեմ պայքարում: Սնվելու մասին պետք է մտածել որպես բուժման անբաժանելի մաս:
Ինքներդ ձեզ համար նպատակ սահմանեք՝ պահպանել քաշը և սեփական օրգանիզմին ապահովել լիարժեք սննդով: Հիշեք, որ բուժմամբ պայմանավորված փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում, և շուտով դուք կրկին կկարողանաք վայեյել ուտելիքը:
Ուտելիքը ավելի համեղ դարձնելու խորհուրդներ
- Մետաղական սպասքի փոխարեն օգտագործեք պլաստմասսայից պատրաստված սպասք:
- Աշխատեք հնարավորինս հաճախ մաքրել ատամները, բերանի խոռոչը ողողեք խմելու սոդա պարունակող լուծույթով:
- Խմեք մեծ քանակությամբ հեղուկ:
- Ավելացրեք տարատեսակ համեմունքներ՝ ուտելիքի համը բարելավելու համար: Փորձեք ցիտրուսներ, աղ շաքար կամ այլ համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս:
- Ճաշակեք ոչ տաք ուտելիք, քանի որ դա թույլ է բուրում և պակաս ազդեցիկ է համի առումով: Դա կօգնի ձեզ համի և հոտի զգացողությունները պակաս նկատելի դարձնել:
- Օգտագործեք անանուխային կոնֆետներ, շնչառությունը թարմացնող միջոցներ կամ թարմ մրգերի կտորներ՞ Դրանք կարող են վերացնել այլ տարօրինակ համերը և բերանում թողնել իրենց յուրահատուկ համերը:
- Կոճապղպեղի կամ անանուխի հավելումը կօգնի թաքցնել մետաղի մնացորդային տհաճ համը:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ American Society of Clinical Oncology