Ածխածնի երկօքսիդով թերապիան, որն ավելի լավ հայտնի է որպես կարբօքսիթերապիա, թերապևտիկ նպատակներով բժշկական ածխածնի երկօքսիդի ենթամաշկային ինֆուզիան է, և տեղային ճարպի հեռացման համար դրա կիրառումը բավականին արդյունավետ է: Գինոիդ լիպոդիդիստրոֆիան, որը նաև հայտնի է որպես ցելյուլիտ,  սեռահասունացումից հետո հանդիպում է կանանց  80-90%-ի մոտ, հատկապես հետույքի և ազդրերի շրջանում: Առաջացման պատճառները բազմազան են և ներառում են տարբեր գործոններ: Ցելույուլիտի բուժումը և գնահատումը պահանջում են նոր տեխնոլոգիաների կիրառում (առավել արդյունավետ և ոչ
թանկարժեք մոտեցումներ): Նպատակը եղել է հետազոտել կարբօքսիթերապիայի արդյունավետությունը հետույքի և ազդրի հատվածներում ցելյուլիտի բուժման ժամանակ:

Արդյունքները

Բուժման արդյունքում նկատվել է ցելյուլիտի էական նվազում՝ III-ից դեպի II աստիճան։ Այս արդյուքը պայմանավորված է եղել տվյալ հատվածում ֆիբրոզ գծերի ձևավորման խթանմամբ և ճարպային հյուսվածքի վերացմամբ, ինչը գնահատվել է համապատկերային ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

Ամփոփում

Կարբօքսիթերապիան արդյունավետ թերապևտիկ եղանակ է՝  հետույքի և ազդրերի շրջանի ցելյուլիտի բուժման համար։


 Ֆուադ Րեդա ,Էսթետիկ վիրաբույժ