Ճարպակալումով տառապող մարդկանց մոտ քաշի 5% ով նվազումը հանգեցնում է քնի որակի և տրամադրության բարելավմանը:
Հետազոտությանը մասնակցել են ճարպակալմամբ տառապող մեծահասակներ: Պարզվեց` քաշի 5%-ով նվազումը դրական ազդեցություն է ունենում էմոցիոնալ վիճակի և քնի որակի վրա: Մասնավորապես, քնի միջին տևողությունը երկարում է 21.6 րոպեով այն մարդկանց մոտ , ովքեր կորցրել էին մարմնի զանգվածի 5% ը: Հետազոտության մասնակիցների մոտ, ովքեր մարմնի զանգվածի 5% ից պակաս էին նվազեցրել քաշը, քնի միջին տևողությունը երկարեց ընդամենը 1.2 րոպեով: 5% ից ավել կորցրած մարդիկ նշում էին նաև տրամադրության լավացման և դեպրեսիայի մակարդակի նվազման մասին:
Միևնույն ժամանակ, մեկ այլ նոր հեգազոտության համաձայն՝ դիետայի միջոցով քաշը նվազեցրած մարդիկ ավելի հաճախ են իրենց դժբախտ զգում և հակված են դեպրեսիայի:Պատճառը հավանաբար այն է, որ դիետայով նիհարել փորձող մարդիկ հակված են այն մտքին, թե նիհարելուց հետո իրենց կյանքը կփոխվի: Իրականում փոխվում է միայն քաշը և նրանք հուսահատվում են: Այդ պատճառով այսպիսի մարդիկ երկու այգամ ավելի հաճախ են տառապում միայնության զգացումից ու տխրությունից: Ավելին, դիետան ինքնին դժվար փորձություն է և կարող է բացասական էմոցիոնալ ֆոն ստեղծել:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medicinform.net