Համաձայն նոր հետազոտության՝ հավելյալ քաշով կամ ճարպակալմամբ տառապող հիվանդներն  առավել շատ են հակված 10 ամենատարածված քաղցկեղի տեսակներով հիվադանալուն:
Գիտնականները հաշվարկել են, որ քաղցկեղի ավելի քան 12000 դեպքեր պայմանավորված են ճարպակալմամբ: Եթե ճարպակալման համաճարակը չկանխվի, ապա ամեն տարի կհայտնաբերվի քաղցկեղի 3700 նոր դեպք:
 
Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները օգտագործել են 5 միլիոն բրիտանացիների տվյալներ: Ներկայումս, այն ճարպակալման խնդրին նվիրված ամենամեծ հետազոտությունն է: Հետազոտողները պարզել են, որ 13-16 կգ հավելյալ քաշը մեծացնում է քաղցկեղի 6 տեսակների զարգացումը: Այդպիսի հիվանդների մոտ հաճախ հանդիպում է արգանդի, լեղապարկի, երիկամի, արգանդի վզիկի, վահանաձև գեղձի քաղցկեղ և լեյկոզներ: Մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) բարձր լինելու դեպքում՝ մարդիկ առավել հակված են լյարդի, հաստ աղու, ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը հետդաշտանադադարի շրջանում: Այնուամենայնիվ, այս քաղցկեղների զարգացմանը նաև նպաստել է հենց ինքը դաշտանադադարը:
 
Հետազոտողներն ասում են՝ ճիշտ է ճարպակաումը կապված է ամենատարածված քաղցկեղների զարգացման հետ, սակայն մի շարք օնկոլոգիական խնդիրների հետ այն ընդհանրապես կապ չի ունենցել: Բացի այդ, կան մի քանի հիմնավորումներ, որոնք թույլ են տալիս ասել՝ բարձր ՄԶԻ-ն իջեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Քաղցկեղի և ճարպակալման միջև կապը բարդ է, սակայն այն ակնհայտ է: Քաշի նվազումը առողջ սննդի և կանոնավոր մարզումների միջոցով նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը:
 
 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.co.uk