Ցանկացած դեպքում, երբ կա երեխաների մեծ խումբ, գործ ունենք մանրէների հետ: Նույնիսկ ամենաբարձրակարգ և մաքուր մանկապարտեզներում երեխաները սովորություն ունեն բերանը տանել կեղտոտ ձեռքերն ու խաղալիքները: Իսկ հետո տրորում են աչքերը՝ այդպիսով ձեռք բերելով «մանկապարտեզային»  հիվանդություններ, ինչպիսիք են՝

  • հարբուխը
  • գաստրոէնտերիտը (ստամքոսի հարբուխ), որն առաջանում է տարատեսակ վիրուսներից ու բակտերիաներից
  • ձեռքերի, ոտքերի և բերանի խոռոչի տարբեր հիվանդություններ, որոնք բնորոշ են հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին: Ախտանշաններն են՝ ջերմություն, ցան, բերանի խոց:

Բայց արդյո՞ք միկրոբների առկայությունը բավարար պատճառ է երեխաներին մանկապարտեզ չուղարկելու և տնային ոչ ավելի լավ հիգիենիկ պայմաններում պահելու համար: Իհարկե ո՛չ, հորդորում են մանկաբույժները:

Մանկապարտեզ այցելող երեխաներն ավելի շա՞տ են հիվանդանում, քան չայցելողները:

Առաջին հայացքից կարող է այդպես թվալ, բայց երեխաների մեծ մասն այսպես թե այնպես ձեռք է բերում տարածված միկրոբները: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 3 տարեկան երեխաները մանկապարտեզում ավելի շատ են հիվանդանում, քան տանը: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր փոքր տարիքում չեն այցելել մանկապարտեզ, ավելի հաճախ են հիվանդանում դպրոցում:

Արդյո՞ք միկրոբները ուժեղացնում են երեխայի դիմադրողականությունը:

Տեսականորեն այո: Երբ երեխայի օրգանիզմը վարակվում է վիրուսով, նրա իմունային համակարգը սկսում է դրսևորել իրեն՝ հաջորդ անգամ ավելի լավ պայքարելու համար:: Այն մշակում է հակամարմիններ վիրուսում առկա որոշակի բակտերիաների դեմ պայքարելու համար: Ցավոք, յուրաքանչյուր վիրուս ունի հարյուրավոր տեսակի բակտերիաներ: Այդ պատճառով մի վիրուսով վարակվելը որևէ կերպ չի ապահովագրում երեխային մեկ այլ վիրուսով վարակվելուց:

Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխաները չհիվանդանան:
Ամենաառաջին բանը, որ  որ պետք է անել երեխաներին վիրուսներից պաշտպանելու համար՝ ձեռքերը լվանալն է: Հորդորեք երեխաներին լվանալ ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, լոգարանից օգտվելուց հետո կամ ցանկացած հասարակական վայրում գտնվելուց հետո: Կարևոր նշանակություն ունեն նաև պատվաստումները: Դրանք չեն կարող կանխարգելել տարածված վիրուսները, բայց կարող են պաշտպանել օրգանիզմը լուրջ հիվանդություններից:
 


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic