Համակարգիչները, հեռախոսները, նոութբուքները, և այլ սարքավորումներ արտացոլում են կապույտ լույս, ինչը պարկերին թույլ է տալիս ավելի նկատելի լինել:
Մարդկային ուղեղը դա ընկալում է որպես ցերեկային լույս:
Մանչեսթերյան համալսարանի հետազոտական թիմը պարզել է, որ համակարգչի լուսավորությունը ազդում է մարդու քնի վրա և մշակել է մի մեթոդ, որն աչքի համար աննկատ է դարձնում հագեցած էկրանի կապտականաչավուն լույսերը:
Նրանք հույս են հայտնել, որ կարող են պայքարել «հեռախոսային անքնության» դեմ:
Ցիան-գունային տարածություն կանաչի և կապույտի միջև, ալիքի երկարությունը 450-500 նմ:
Ըստ կենսաբանների՝ այդ տարածությամբ լուսավորությունը խոչընդոտում է մելատոնինի արտադրությունը (կենսառիթմերը կարգավորող, մաշկի գունավորման վրա ազդող, «քնի» հորմոն), ինչը կարող դառնալ այն գաղտնի գործոնը, որն անքնություն է առաջացնում:
Լույսի ազդեցությունը փոփոխվում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդկային աչքը չի նկատում կանաչ-կապույտ լուսավորության գունային ինտենսիվ փոփոխությունը:
Փորձագետների աշխատանքը հրապարակվել է «Սլիիփ» ամսագրում, որտեղ նշվում է, որ ժամանակակից հեռախոսները հնարավորություն ունեն նվազեցնել վառ լուսավորությունը, սակայն դրա հետ մեկտեղ փոփոխվում է նաև գունային գամման:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գոյություն ունի լուսավորությունը թուլացնելու մի տարբերակ, որը պահպանում է էկրանի պայծառությունն ու հագեցածությունը: Փորձերի արդյունքներով պարզվել է, որ մարդիկ չեն զգացել, թե ինչպես է շտկվել իրենց համակարգիչների էկրանների կապտականաչավուն լույսերի ազդեցությունըՙ ավելի անվտանգ դառնալով մարդու առողջության համար, բայց միևնույն ժամանակ մարդիկ ավելի շուտ են սկսել քնել:
Լավագույն տարբերակը հեռախոսի կամ համակարգչի լույսը համապատասխանեցնելն է տվյալ ժամանակաhատվածում եղած լուսավորության աստիճանին:
Աղբյուրըՙ https://www.bbc.com/russian