Սույն թվականի սեպտեմբերի 21- 23-ը, Գյումրի քաղաքում տեղի կունենա ՀՀ խոշորագույն բժշկական կոնֆերանսներից մեկը՝ նվիրված մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին: Գիտական ծրագրի շրջանակներում զեկույցներով հանդես կգան անվանի մասնագետներ. Պիրոգովի անվան համալսարանի պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Պ. Հարությունովը, Բելարուսիայի ռևմատոլոգների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ա. Ս. Ռուդոյը, շագանակագեղձի հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բ.գ.թ. Ի.Ի. Աբդուլինը, Բուրնազյանի անվան դաշնային բժշկակենսաբանական գործակալության գլխավոր ուրոլոգ Պ.Ս. Կիզլասովը, ինչպես նաև բազմաթիվ այլ մասնագետներ արտերկրից: Ծրագրում ներառված են նաև ՀՀ առաջատար մասնագետներ այնպիսի ոլորտներից ինչպիսիք են ներքին հիվանդությունները, ուրոլոգիան, անդրոլոգիան, գինեկոլոգիան, օնկոլոգիան ու ստոմատոլոգիան:

Գրանցման և մասնակցության համար կարող եք զանգահարել 055415002 հեռախոսահամարով:


Աղբյուր՝ Doctors.am