Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում:
Պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել, որում ներգրավված են եղել բազմաթիվ բժիշկներ և գրեթե բոլոր բուժհաստատությունները: Գիտաժողովի նպատակն է կազմակերպել լայնամասշտաբ պլենար հանդիպում մասնագետների միջև, ովքեր ներգրավված են եղել պատերազմում՝ առաջնագծից մինչև խորը թիկունք:
Գիտաժողովը հնարավորություն կընձեռի մասնագետներին ներկայացնելու պատերազմի իրենց փորձառությունը, քննարկման դնելու խնդիրներ՝ համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու:
Գիտաժողովի մասին առավել մանրամասն տեղեկանալու և առցանց գրանցվելու համար այցելեք պաշտոնական կայք՝ warmedicine2020.am
Զեկույցով հանդես գալը ողջունելի է: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ ներգրավվածությունը գիտաժողովին: