Սևադա Վանիկի Հակոբյան

Սևադա Վանիկի Հակոբյան

Իմ մասին
Սեքսապաթոլոգ
Մասնագիտություն

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, սեքսոպաթոլոգ

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով

Պաշտոն
Հերացու փ., 5 շ., Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 583 935
+374 94 464 918
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

17/01/2020

Բարև ձեզ հարգելի բժիշկ սեռական հարաբերության ժամանակ օրգազմ չեմ ունենում։ Ինչի՞ ց կարող է լինել: Նախապես շնորհակալություն:

Նշված խնդրի համատեքստում սեքսոլոգիական տեսանկյունից առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն ( անօրգազմիա ) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում: Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ ( հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն ) և ֆունկցիոնալ ( սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն ) գործոններ: Բուժման մեթոդները և մոտեցումները անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ:


01/10/2019

Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ամուսնացել եմ 4 ամիս առաջ, սեռական հարաբերություն չի ստացվում։ Ամուսինս, երբ մոտենում է, ինձ մոտ մկանային լարվածություն և սթրես է առաջանում, ամուսնական առաջին գիշերը արյան կաթիլներ տեսել եմ, բայց անգամ չգիտեմ կուսաթաղանթս պատռվել է, թե՝ ոչ:

Ըստ Ձեր նկարագրության կարող եմ ենթադրել, որ ձեր մոտ առկա է վագինիզմ՝ երբ կնոջ կամքից անկախ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանների կծկում, ինչը անհնարին է դարձնում սեռական անդամի ներհրումը: Վագինիզմը սեքսոլոգիական խնդիր է և անհրաժեշտ է դիմել սեքսոպաթոլոգի:


03/06/2019

Ինձ մոտ սեռական գրգռման ժամանակ առկա է հեղուկի արտահոսք: Կասեք խնդրեմ ի՞նչ խնդիր է սա և ի՞նչ անել:

Սեռական գրգռման ժամանակ հարակից սեռական գեղձերի կողմից նորմայում արտադրվում է թափանցիկ արցունքանման հեղուկ, ինչը նախապատրարաստում է օրգանիզմը սեռական հարաբերության, ինչպես նաև բարենպաստ միջավայր է ստեղծում սերմնաբջիջների շարժման համար: