Երբևէ քնե՞լ եք առանց կոնտակտային ոսպնյակները հանելու: Եթե այո՝ ապա արդեն գիտեք, թե որքան դժվար է չորացած ոսպնյակներն առավոտյան աչքերից հեռացնելը: Հավանաբար ենթադրում եք նաև, թե որքան վտանգավոր դա կարող է լինել աչքերի համար: 


Կոնտակտային ոսպնյակներով քնելու ռիսկերը

Կոնտակտային ոսպնյակներով քնելը ոչ միայն բարձրացնում է աչքերի վարակների ռիսկայնությունը, այլ նաև կարող է գրգռել աչքերը, խնդիրներ առաջացնել  եղջերաթաղանթի հետ՝ վնասելով աչքի մակերեսը:
Չնայած՝ կոնտակտային ոսպնյակների շատ տեսակներ ցուցված են նաև գիշերային օգտագործման համար, այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս: Շատ կարևոր է հանգիստ տալ աչքերին և թույլ տալ, որ եղջերաթաղանթը շնչի: Կոնտակտային ոսպնյակներով քնելուց բացի, կան նաև շատ այլ տարածված վատ սովորույթներ, օրինակ՝ լոգանք ընդունելիս դրանք կրելը, միօրյա օգտագործման ոսպնյակների երկարատև օգտագործումը և այլն:

Խորհուրդներ կոնտակտային ոսպնյակների անվտանգ կրման համար

  • Նախքան կոնտակտային ոսպնյակներին ձեռք տալը, անպայման լվացվեք ջրով և օճառով:
  • Մանրէներից զերծ մնալու համար ամիսը մեկ անգամ փոխեք այն տուփը, որտեղ պահվում են ոսպնյակները և պահեք դրանք մաքուր տեղում:
  • Կոնտակտային ոսպնյակները լվացեք բացառապես դրա համար նախատեսված նյութով:

Աչքերի վարակի նախանշաններ

Եթե տեսողությունը վատանում է, աչքերը կարմրում են և արցունքոտում, ապա հնարավոր է, որ արդեն վարակ կա: Եթե կոնտակտային ոսպնյակները հանելուց հետո խնդիրը չի շտկվում, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի:


Նյութի թարգմանված սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic

Աղբյուրը՝ doctors.am