COVID-19. Ուռուցքաբան-գինեկոլոգ Հայկ Մկրտչյանի կարևոր խորհուրդները քաղցկեղ ունեցող հիվանդներին:

Այն մարդիկ, ովքեր ունեն չարորակ նորագոյացություններ, պետք է հատկապես զգույշ լինեն և ձեռնարկեն բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները ՝ կորոնովիրուսային վարակով չվարակվելու համար: COVID-19- ով վարակվելու դեպքում քաղցկեղով հիվանդները, ծանր են տանում հիվանդությունը և մեծ է վտանգը, որ հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել։

Վիրուսն առավել վտանգավոր է հեմատոլոգիական չարորակություն ունեցող մարդկանց և թոքերի քաղցկեղ ունեցողների դեպքում և նաև այն խիստ վտանգավոր է հիվանդների համար, ովքեր վերջերս անցել են կամ ներկայումս անցնում են քիմիաթերապիայի կուրս և նախորդ ամիսների ընթացքում վիրահատվել են: Հենց այս հիվանդներն են, որոնք ունեն առավել ցածր իմունային համակարգ: Հետևաբար, նրանք պետք է առավել զգույշ լինեն:

Ի՞նչ պետք է անեն ուռուցքային հիվանդություններ ունեցողները վարակից խուսափելու համար

  • Շնչառական հիվանդության կանխարգելման համար հիվանդների ընդհանուր առաջարկությունները նույնն են, ինչ մյուս մարդկանց համար: Խուսափեք մարդաշատ վայրերից, հատկապես հասարակական տրանսպորտից, ավելի հաճախ լվացեք ձեր ձեռքերը և օգտագործեք ախտահանիչ նյութեր: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել քնի որակին, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, քնի համակարգված անբավարարությունը ճնշում է մարդու իմունային համակարգը:
  • Եթե քաղցկեղով հիվանդի հարազատների շրջանում շնչառական հիվանդության նշաններ են հայտնվում, որքան հնարավոր է պետք է դրանից մեկուսացված լինեն: Եթե COVID-19- ին հատուկ ախտանիշներ են առաջանում, քաղցկեղով հիվանդները պետք է շտապ կապվեն իրենց բժշկի հետ: