Ստորև ներկայացնում ենք Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության զգուշացումները՝ COVID‑19-ի մասին տարածված սխալ պնդումների վերաբերյալ:

7.Սխալ: Մարմինն ալկոհոլով կամ քլորով մշակելը կարող է ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսը:

Ամբողջ մարմինը ալկոհոլով կամ քլորով մշակելը չի ​​ոչնչացնի այն վիրուսները, որոնք արդեն մուտք են գործել մարմին: Նման նյութերը կարող է վնաս հասցնել հագուստին և լորձաթաղանթին (աչքեր, բերան): Պետք է հիշել, որ և՛ ալկոհոլը, և՛ քլորը կարող են լինել մակերեսների ախտահանման արդյունավետ միջոց, բայց դրանք պետք է օգտագործվեն ըստ նպատակի և համապատասխանեն որոշակի կանոններին:

8.Սխալ: Քթի` աղաջրով ողողումները կարող են պաշտպանել նոր տեսակի կորոնավիրուսից:

Չկա որևէ գիտական ապացույց, որ աղաջրով քթի ողողումները կարող են զերծ պահել նոր տեսակի կորոնավիրուսից: 

9.Սխալ: Սխտորը կարող է պաշտպանել նոր տեսակի կորոնավիրուսից:

Սխտորը մի շարք օգտակար հատկություններով օժտված մթերք է, որը հայտնի է նաև իր հակավիրուսային հատկությամբ: Այնուամենայնիվ, բռնկված համաճարակի պայմաններում սխտորի` որպես նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցի որևէ գիտական հիմք չկա:

10.Սխալ: Միայն տարեցները կարող են վարակվել նոր տեսակի կորոնավիորուսով:

Նոր տեսակի կորոնավիրուսով կարող են վարակվել տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները: Սակայն տարեցները և որոշակի քրոնիկ հիվանդություններ (ասթմա, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցք) ունեցող անձինք խոցելի խումբ են համարվում և վարակվելու ավելի մեծ ռիսկեր ունեն:

11.Սխալ: Հակաբիոտիկներն արդյունավետ են նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հարցում:

Ոչ, հակաբիոտիկները չեն գործում վիրուսների դեմ: Դրանք արդյունավետ են մանրէային ինֆեկցիաների բուժման հարցում: Այդուհանդերձ, կորոնավիրուսով մեկուսացված պացիենտին կարող են նշանակվել հակաբիոտիկներ: 

12.Սխալ: Կան դեղամիջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել կամ բուժել նոր տեսակի կորոնավիրուսը:

Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կամ բուժման համար դեռևս որևէ դեղամիջոց չկա: Սակայն ԱՀԿ-ն իր մի շարք գործընկերների հետ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Դեղամիջոցների առաջարկված տարբերակները պետք է անցնեն կլինիկական փորձարկումներ, որից հետո միայն պարզ կլինի դրանց արդյունավետությունը:


Աղբյուրը՝ WHO