Ստորև ներկայացնում ենք Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության զգուշացումները՝ COVID‑19-ի մասին տարածված սխալ պնդումների վերաբերյալ:

1.Սխալ: Նոր տեսակի կորոնավիրուսը փոխանցվում է տաք, խոնավ կլիմա ունեցող շրջաններում

Ներկայում ունեցած վիճակագրությունը փաստում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է տարածվել ցանկացած` այդ թվում նաև շոգ և խոնավ կլիմա ունեցող շրջաններում: Եթե ապրում կամ ուղևորվում եք այնպիսի շրջան, որտեղ գրանցվել է COVID‑19 դեպք, ձեռնարկեք պաշտպանական համապատասխան միջոցներ` անկախ եղանակային պայմաններից: Ձեռքերը պարբերաբար լվանալը համարվում է այս վիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը: Այն վերացնում է ձեռքերի հնարավոր վիրուսային աղտոտումը:

2.Սխալ: Սառը և ձնառատ եղանակին դրսում մնալը կ​​օգնի ոչնչացնել նոր  տեսակի կորոնավիրուսը 

Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36,5-37 աստիճան է` անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից: Հետևաբար, չկա որևէ հիմք պնդելու, որ ցուրտ եղանակին դրսում մնալը օգնում է պայքարել նոր տեսակի կորոնավիրուսի կամ այլ հիվանդությունների դեմ: Այս վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը  ձեռքերը պարբերաբար հոսող ջրի տակ օճառով կամ սպիրտ պարունակող նյութով լվանալն է:

 3.Սխալ: Տաք լոգանքը կօգնի պայքարել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ

Տաք լոգանք ընդունելը COVID-19-ի դեմ պայքարի միջոց չէ: Մարմնի նորմալ ջերմաստիճանը սովորաբար 36.5- 37 աստիճան է, անկախ լոգանքի ջրի աստիճանից: Շատ տաք լոգանք ընդունելը, ընդհակառակը, կարող է վնասակար լինել և առաջացնել այրվածքներ: COVID-19- ից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախ լվանալն է: Սա կվերացնի վիրուսները, որոնք կարող են լինել մաշկի վրա, և  կօգնի խուսափել վարակվելուց, եթե նույնիսկ դիպչեք աչքերին, բերանին կամ քթին:

4.Սխալ: Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակի խայթոցի միջոցով

Նոր կորոնավիրուսը շնչառական վիրուս է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային եղանակով, այսինքն՝ հիվանդի շնչուղուց ազատված վիրուսակիր կաթիլների միջոցով: Վիրուսի փոխանցման հիմնական ուղիները հազն ու փռշտոցն են: Դեռևս չկա որևէ տեղեկատվություն մոծակների խայթոցի միջոցով վիրուսի փոխանցման հնարավոր տարբերակի մասին: Վարակից պաշտպանվելու համար պետք է որոշակի հեռավորություն պահպանել այն մարդկանցից, ովքեր ունեն հազ կամ տենդ, ինչպես նաև հետևել հիգիենայի կանոններին:

5.Սխալ: Ձեռքերի էլեկտրական չորացուցիչները կարող են վերացնել նոր տեսակի կորոնավիրուսը

Ձեռքի էլեկտրական չորացուցիչները չեն սպանում 2019-nCoV վիրուսը: Նոր տեսակի կորոնավիրուսը կանխելու լավագույն տարբերակը ձեռքերը ալկոհոլ պարունակով նյութով` ալկոգելով կամ հոսող ջրի տակ օճառով լվանալն է: Լվացած ձեռքերը պետք է չորացնել թղթե սրբիչներով կամ էլեկտրական չորացուցիչով:

6.Սխալ: Տարածքի ախտահանման ուլտրամանուշակագույն լամպը ոչնչացնում է նոր տեսակի կորոնավիրուսը

Խորհուրդ չի տրվում օգտագործել ուլտրամանուշակագույն լամպը ձեռքերը կամ մարմնի այլ հատվածները ախտահանելու համար, քանի որ ճառագայթը կարող է գրգռել մաշկը:


Աղբյուրը՝ WHO