COVID-19. Մանկաբույժ-ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խորհուրդ է տալիս ծնողներին, թե ինչպե՞ս օգնել երեխաների իմուն համակարգին` պայքարել կորոնավիրուսի դեմ
Ծնողների կողմից տրվող հաճախ հնչող հարցերից է՝ ինչ սնունդ կամ վիտամին տալ երեխային կորոնավիրուսից խուսափելու համար։
Երեխայի իմուն համակարգը կազմված է տարբեր օրգաններից, հյուսվածքներից, բջիջներից և աշխատում է բավականին բարդ մեխանիզմով։ Հետևաբար, չկա որևէ հստակ սննդատեսակ, որի միջոցով հնարավոր լինի խուսափել վիրուսային վարակներից, այդ թվում և կորոնավիրուսից։ Իմուն համակարգը խթանելու գիտականորեն ապացուցված միակ տարբերակը պատվաստանյութի կիրառումն է։ Քանի որ դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գտնվում է փորձարկման փուլում, ներկայումս անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վիրուսակիր մարդու հետ շփումից։
Սակայն կան որոշակի միջոցառումներ որոնց միջոցով կարելի է նվազեցնել հիվանդացության ռիսկը․
- Առողջ սնունդ, այդ թվում` բազմազան,
- Բավարար քանակի հեղուկներ, նախընտրելի է՝ ջուր,
- Ապահովել առողջ քուն (տարբեր տարիքներում տարբեր տևողությամբ),
- Կրծքով կերակրում,
- Ֆիզիկական ակտիվություն (ներկա իրավիճակում՝ տան պայմաններում),
- Անձնական հիգիենա, ձեռքերի լվացում,
- Խուսափել երկրորդային ծխի ազդեցությունից,
- Պահպանել սոցիալական հեռավորություն: