COVID-19. Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կարևոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես չգիրանալ այս օրերին:
Մի քանի պայման, որոնք նպաստում են քաշի ավելացվմանը՝
- տեղաշարժման սահմանափակում
- սթրես/լարվածություն
- ռեժիմի խախտում
Ճիշտ ժամանակն է սննդակարգը կարգավորելու. այս օրերին մենք ունենք հնարավորություն հաճախ և քիչ չափաբաժիններով ուտել.⠀
- նախապես կազմեք սննդակարգի սխեման այնպես, որ օրվա ընթացքում ունենաք ամենաքիչը 3 չափաբաժին բանջարեղեն,
- սննդի ընդունումների արանքում 2-3 ժամ առնվազն պահեք, իսկ այդ ընթացքում աշխատեք բերանը ոչինչ չդնել,
- սուրճի փոքրիկ սեղանների վրայից վերցրեք և աչքից հեռու պահեք քաղցրեղենը, դրանք փոխարինեք շերտատած բանջարեղեններով և մրգերով,
- ածխաջրերի մասին մի մոռացեք, լիարժեք էներգիայի, լավ տրամադրության և հետևաբար նորմալ իմունիտետի համար մեզ պետք են ածխաջրեր:
Ընդունած էներգիան պետք է ծախսել, այլապես այն ոչ մի տեղ չի կորչի, այլ կվերածվի ճարպի:
Ինչպե՞ս ծախսել էներգիա
Տան պայմաններում ևս կարելի է էներգիա ծախսել, օրինակ՝ տանը մաքրություն անել.45ր տան մաքրությունը = 220-240 կկալ ծախսի: