Ի՞նչ է նշանակում կորոնավիրուսի մուտացիա

Կորոնավիրուսի մասին վերջին նորությունները խուճապ են առաջացնում։ Որոշ երկրներում հայտնաբերվել է վարակի նոր՝ մուտացված (փոփոխված) տեսակը։ Գիտնականները կանխատեսում էին իրվաճակի նման զարգացում և արդեն իսկ աշխատանքներ են տարվում՝ հասկանալու՝  համաճարակի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ վարակի նոր տեսակը: 

Ինչպե՞ս է մուտացվում կորոնավիրուսը

Թեպետ «վիրուսի մուտացիա» արտահայտությունը վախեցնող է, այնուամենայնիվ, դա նորմալ երևույթ է։ Վիրուսներն, առհասարակ, մշտապես մուտացվում են (ենթարկվում են փոփոխության)։ Բոլոր տեսակի վիրուսները պարունակում են գենետիկ նյութեր, և երբ վիրուսն անցնում է մարդու օրգանիզմ, վերացնում է մարդու բջիջներից մեկը, իր գենետիկ նյութերը հայտնվում են մարդու բջջի մեջ, որտեղ էլ այն ապրում է, բազմանում և վարակում մյուս բջիջներին։ Երբեմն վիրուսի բազմացման ընթացքն ինչ-որ պատճառով խաթարվում է. Դա կոչվում է ՄՈՒՏԱՑԻԱ։

Ի՞նչ են ասում գիտնականներըsurprise

Մասնագետների կարծիքով կորոնավիրուսի մուտացված տեսակն այնքան թույլ է, որ որևէ լուրջ ազդեցություն չի թողնում վարակի վրա, բայց հաճախ այն օգնում է վարակին՝ առավել հեշտությամբ հայտնվել մարդու օրգանիզմում և բազմանալ։

Այսպիսով, ներկայումս մուտացված կորոնավիրուսի գլխավոր խնդիրն այն է, որ այն շատ ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, ասել է թե արագ է տարածվում։

Մասնագետներն ամենայն ուշադրությամբ հետևում են վարակի մուտացման ընթացքին։ Առայժմ չկան պաշտոնական և հաստատված տվյալներ, որ նոր տեսակի վիրուսն էլ ավելի մահացու կամ վտանգավոր է կամ խանգարում է պատվաստանյութի արդյունավետությանը, ավելին՝ մուտացված վիրուսը հնարավոր է հայտնաբերել ներկայիս թեստերի միջոցով։
 
Կարևոր է չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարագային կանոնները։