Պլաստիկ վիրաբույժի մասնագիտացումը խոչընդոտ չհանդիսացավ Կիմ Խոդիկյանի համար, որպեսզի նա շուրջ 1 ԱՄԻՍ ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով աշխատի Նորքի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որն այժմ վերապրոֆիլավորվել է որպես՝ ինֆեկցիոն կլինիկա….
«Օգնում եմ հնարավոր ամեն ինչով, այժմ աշխատում եմ կորոնավիրուսով հիվանդների հետ. ցուցաբերում եմ հոգեբանական և բժշկական օգնություն: Հաճախ նաև հերթապահում եմ: Կուզեի առանձնացնել հոգեկան աջակցությունը. հիվանդերնը դրա կարիքը չափից շատ ունեն: Բժշկի հետ թեկուզ 10 րոպե զրույցը փրկություն է հիվանդի համար, քանի որ գտնվում են ընտանիքից, հարազատներից հեռու:
Չեմ կարող բացատրել. թե ինչ երջանկություն եմ զգում, երբ նախկին վիրուսակիրը կրկնակի թեստավորումից հետո բացասական պատասխան է ստանում և նրան ճանապարհում ենք տուն:
Սխալ կլինի ասեմ,թե ինչ-որ մեկն ինձ ստիպել է գնալ այս քայլին։ Կարծում եմ՝ ցանկացած բժիշկ, ով ժամանակին Հիպոկրատի երդում է տվել, իրեն պարտավորված է զգում հատկապես այսպիսի իրավիճակում իր ներդրումն ունենալ ու միանալ բուժաշխատողներին: Բժշկի կյանքը սա է:
Իսկ ինչո՞ւ բժիշ
Մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությունն է ստիպել բժիշկ դառնալ: Ծնողներիս կողմից որևէ ճնշում չի եղել: Իսկ այժմ, երբ զբաղվում եմ պլաստիկ վիրաբուժությամբ, ինձ երջանիկ եմ զգում, երբ մարդկանց իրենց երազած գեղեցկությունն եմ պարգևում կամ օգնում շտկել բարդույթները:
Բոլորին հորդորում եմ խուճապի չմատնվել, հետևել կանոնների: Այս ամենը հաղթահարելու ենք միասնական ուժեերով: