Ալկոհոլային դելիրիումը (белая горячка/ Delirium tremens) ալկոհոլային պսիխոզ է, որն ընթանում է գիտակցության հալյուցինոգեն մթագնածությամբ, տեսողական հայլուցինացիաների, զառանցանքոց, շարժողական գրգրվածությամբ, վախի զգացումով: սովորաբար զարգանում է ալկոհոլի կտրուկ ընդհատումը, սոմատիկ հիվանդություննրի կամ վնասվածքների առկայության դեպքում:
Երեկոյան ժամերին և հատկապես գիշերը հիվանդները չափազանց անհանգիստ են, ակտիվանում է դեմքի միմիկան: Զարգանում են քնի խանգարումներ, որոնք վերածվում են անքնության, զարգանում են տարբեր տեսակի հալյուցինացիաներ և զառանցանք:
Հիվանդները «տեսնում են» միջատներ, մանր կենդանիներ, օձեր, սատանաներ: Հաճախ նշում են լսողական և տեսողական, տակտիլ, հոտառական հալյուցինացիաներ: Ալկոհոլային դելիրիումը բնորոշ զառանցանքն արտահայտում է հալյուցինացիաներով բովանդակությունը և ավելի հաճախ լինում է հետապնդման զառանցանք:
Հիվանդները կեղծ կողմնորոշվում են տարածքում, սակայն գնահատում են սեփական անձը: Ալկոհոլային դելիրիումի համար բնորոշ են «լուսավոր» ժամանակահատվածներ, երբ անհետանում է հոգեկան խանգարումների զգալի մասը: Ախտանիշների արտահայտվածությունը նվազում է ցերեկային ժամերին: Ալկոհոլային դելիրիումի տևողությունը 3-7 օր է: լավացումը սկսվում է կրիտիկական խոր քնից հետո: Երբեմն այն զարգանում է հետզհետ՝ ցերեկային ժամերին՝ լավացումով և գիշերային ժամերին՝ վատացումով:
Աղբյուրը՝ Doctors.am