Ամուսնությունը կարող է նվազեցնել դեմենցիայի հավանականությունը,- գրում է WebMD-ն՝ հղում անելով նոր հետազոտությանը:

Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է՝ արտահայտված նախկինում ձեռք բերած գիտելիքների եւ պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով եւ նորերի ձեռք բերման դժվարացմամբ կամ անհարինությամբ:

Հետազոտության համաձայն՝ ամուսնացած մարդկանց մոտ դեմենցիայի ախտորոշման հավանականությունը փոքր է՝ ի համեմատ այն մարդկանց, որոնք ամուսնալուծված են, այրի կամ երբեւէ չեն ամուսնացել: Ավելին, ամուսնալուծվածների մոտդեմենցիայի հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է: Ըստ հետազոտությունն իրականացրած մասնագետների՝ սա պայմանավորված է նրանով, որ ամուսնալուծությունը հանգեցնում է ֆինանսական եւ էմոցիոնալ սթրեսի, դեպրեսիայի, որոնք ուղղակիորեն ազդում են հոգեկան եւ կոգնիտիվ ֆունկցիաների վրա՝ պարարտ հող ստեղծելով դեմենցիայի առաջացման համար:

Էմոցիոնալ ապրումակցումը, աջակցությունը դեմենցիայի կանխարգելման լավագույն միջոցներից է:

Այս առումով ամուսնացած մարդիկ սովորաբար ստանում են այդ էմոցիոնալ աջակցությունն իրենց ընտանիքի անդամներից,- նշվում է հետազոտության մեջ:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուը՝ Webmd.com
Աղբյուրը՝ Doctors.am