Դեպրեսիան բնորոշ է և՛ կանանց և՛ տղամարդկանց, սակայն ախտանիշները կարող են տարբեր լինել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի քիչ են հակված բարձրաձայնել այդ մասին, առավել ևս՝ դիմել բժշկի: Դա է պատճառը, որ շատ տղամարդկանց մոտ առկա է չախտորոշված դեպրեսիա:

Դեպրեսիա ունեցող տղամարդկանց մոտ կարող են նկատվել հետևյալ վարքագծաին փոփոխությունները:

 Խուսափում  են ընտանիքի անդամներից և մեկուսանում հասարակությունից,

  • Գերծանրաբեռնվում են աշխատանքով՝ ժամանակ չտրամադրելով հանգստին,
  • Հարաբերություններում դառնում են ավելի իշխանատենչ և ըմբոստ,
  • Չարաշահում են ալկոհոլը կամ թմրանյութեր օգտագործում,
  • Աշխատանքային և ընտանեկան պարտականությունները դժվարությամբ են կատարում,
  • Ցուցաբերում են ռիսկային վարքագիծ, օրինակ՝ խաղամոլություն, վտանգավոր սեռական կապեր,
  • Կարող են ինքնասպանության փորձ կատարել:

Ճիշտ է, դեպրեսիան հոգեկան առողջությանն է վերաբերում, բայց ունի նաև ֆիզիկական դրսևորումներ: Դրանք են՝

  • գլխացավ,
  • ծանրություն կրծքավանդակում,
  • մեջքի և հոդերի ցավ,
  • մարսողական խնդիրներ,
  • hոգնածություն,
  • քնկոտություն կամ անքնություն,
  • տագնապի և անհանգստության զգացում,
  • քաշի չհիմնավորված կորուստ,
  • ուտում են չափից շատ կամ քիչ:

Ե՞րբ դիմել բժշկի

Ձեր կամ ձեր մտերիմների մոտ վարքագծային և ֆիզիկական վերոնշյալ փոփոխությունները նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ մեծ է հավանականությունը, որ առկա է դեպրեսիա: Վերջինիս անտեսումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ՝ մինչև ինքնասպանության:
Բուժումը

Դեպրեսիան բուժելու տարբեր եղանակներ կան: Հետազոտության արդյունքում բժիշկը խորհուրդ կտա բուժման այն տարբերակը, որն ամենից շատ է համապատասխանում հիվանդին:

Բուժման եղանակներն են՝ 

  • դեղորայքային,
  • հոգեթերապիա կոգնիտիվ,
  • վարքագծային թերապիա (CBT):

Շատ կարևոր է համբերությամբ զինվել, երբ ձեր մտերիմը տառապում է դեպրեսիայով, քանի որ հաճախ դեպրեսիայի առաջացրած վարքագծային փոփոխությունները կարող են հանգեցնել հարաբերությունների վատթարացմանը: Փորձե՛ք առանց քննադատության քննարկել նրան տանջող խնդիրները:



Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ medicalnewstoday

Աղբյուրը՝ Doctors.am