Օգոստոսի 9-ից Երևանում բացվել է տիպ 2 շաքարային դիաբետի նոր դպրոց, որի նպատակն է հիվանդների համար մատչելի լեզվով բացատրել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդակարգը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, դեղորայքի ընդունումը՝ խուսափելու համար այնպիսի բարդություններից, ինչպիսիք են երիկամների, խոշոր և մանր անոթների, նյարդային վերջույթների, աչքի ցանցաթաղանթների ախտահարումները:


Ուսուցման կուրսը բաղկացած է 5 թեմատիկ պարապմունքներից.

  • Դաս 1. Ինչ է շաքարային դիաբետը
  • Դաս 2. Ինսուլին չստացող տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների սնունդը
  • Դաս 3. Տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների բուժումը: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Շաքարն իջեցնող դեղամիջոցները:
  • Դաս 4. Հիպոգլիկեմիա: Շաքարային դիաբետի բարդությունները: Դիաբետիկ ռետինոպատիա: Դիաբետիկ նեֆրոպատիա
  • Դաս 5. Շաքարային դիաբետի բարդությունները: Դիաբետիկ նեյրոպատիա. Ոտքերի ճիշտ խնամքը: Շաքարային դիաբետի խոշորանոթային բարդությունները


Պարապմունքներն անցկացվում են անկաշկանդ մթնոլորտում, կլոր սեղանի շուրջ, հարց-պատասխան ֆորմատով: Դպրոցը գործում է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնում: Դասընթացները վարում է փորձառու էնդոկրինոլոգ Սոֆյա Հովհաննիսյանը։

Օգոստոսի 16-ին «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնում կանցկացվեն Դիաբետի դպրոցի հերթական պարապմունքները.
9.00-10.00 Դաս առաջին. Ի՞նչ է շաքարային դիաբետը
10.00-11.00 Դաս երկրորդ. Ինսուլին չստացող տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների ճիշտ սննդակարգը

Գրանցվելու և մանրամասներն իմանալու համար զանգահարել 095-25-21-73 հեռախոսահամարով: Մասնակցությունն անվճար է:

Աղբյուրը՝ Doctors.am