Սեպսիսի (էնդոտոքսիկ շոկ)-ի զարգացումը օնկոհիվանդների մոտ առաջացնում են  ցիտոկինները (մեդիատորները) – լիպիդոպոլիսախարիդային պեպտիդները: Ենթադրվում է, որ մի շարք նյութեր արտադրվում են մակրոֆագներից և շրջանառող մոնոցիտներից:Էնդոտոքսինը (լիպոպոլիսախարիդը) պարունակվում է բջիջների արտաքին մեմբրանայում և ունի սեպտիկ շոկի զարգացման մեխանիզմում կարևոր դեր: Օնկոհեմատոլոգիայում էնդոտոքսինի և էնդոտոքսեմիայի դերը սեպտիկ շոկի զարգացման մեջ անվիճելի է: Ոչ պակաս նշանակություն ունեն նաև ինտերլեյկինները, հյուսվածքների նեկրոզի գործոնը (կախեկտին), շոկային համախտանիշի տոքսիկ  մեդիատորը և ֆոսֆոլիպազան: 

Օնկոհեմատոլոգիական հիվանդների մոտ ինֆեկցիոն պրոցեսը ունի իր առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են այս հիվանդների իմմուն համակարգի ոչ ադեկվատ պատասխանով: Դա դրսևորվում է ինֆեկցիոն օջախի սահմանափակման անհնարինությամբ և սեպտիկ շոկի արագ զարգացմամբ, որից հետո զարգանում է պոլիօրգանային անբավարարություն: Սեպսիսը, պոլիօրգանային անբավարարությունը, անաֆիլաքսիան, սուր մակերիկամային անբավարարությունը, էնդոտոքսիկ շոկը, առաջացած գրամբացասական ֆլորայով, տոքսիկ շոկի համախտանիշը, առաջացած staphylococcus aureus-ի էկզոտոքսինով համարվում են վազոգեն տիպի շոկ: Թթվածնի տրանսպորտը սեպսիսի ժամանակ ավելանում է, բարձրանում է նրա ծախսը, բայց իջնում է էքստրակցիան, որի հետևանքով զարգանում են միկրոցիրկուլյատոր խանգարումներ: Օնկոհեմատոլոգիական հիվանդների բուժումը սեպտիկ շոկի ժամանակ բարդանում է քիմիոթերապիայի կորեկցիայի անհրաժեշտությամբ, շարունակվող մետաբոլիկ և ջրաաղային խանգարումներով, լիզիս-սինդրոմով:

Այսպիսով, սեպտիկ շոկի բուժումը օնկոհեմատոլոգիական հիվանդների մոտ բավականին պատասխանատու և ծանր պրոցես է և հաճախ բերում է հիվանդի մահվան:Այդ պատճառով այս հիվանդների բուժումը պետք է լինի շատ ավելի ինտենսիվ, արագ պետք է նշանակվի հակաբակտերիալ թերապիա պարենտերալ ճանապարհով:Հակաբիոտիկների կոմբինացիաները պետք է ընտրվեն, ելնելով վերջիններիս սպեկտրի ազդեցության մեխանիզմից և կողմնակի ազդեցություններից: Անց է կացվում նաև դեզինտոքսիկացիոն թերապիա (ինֆուզիոնթերապիա), վազոպրեսսորներ (դոպամին, նորադրենալին) վերահսկվում է դիուրեզը (նշանակվում է ֆուրոսեմիդ ստանդարտ դոզաներով), հորմոնալ բուժում ստացող  հիվանդների հորմոնի դոզան  անպատճառ պետք է բարձրացվի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին