Գլխուղեղում հայտնաբերվում են անոթների գերարյունություն, թրոմբովասկուլիտներ, մանր դիապեդեզային օջախային արյունազեղումներ, շուրջանոթային ինֆիլտրատներ:

Պաթոմորֆոլոգիա
Դիտվում են ուղեղանյութի և ուղեղաթաղանթների գերարյունություն և այտուց` մանր արյունազեղումներով, հեմոռագիկ օջախներով, դեստրուկտիվ փոփոխություններով գանգլիոզ բջիջներում և միելինային թելիկներում: Հեմոռագիկ գրիպային էնցեֆալիտի ժամանակ հայտնաբերվում են մանր օջախային և խոշոր արյունազեղումներ ուղեղանյութում:

Կլինիկա
Բնորոշ է արտահայտված գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ, ցավոտություն ակնագնդերը շարժելիս, ցավ մեջքում և վերջույթների մկաններում, պտոզ, անոռեքսիա (ախորժակի անկում), հիպոդինամիա, քնի խանգարումներ: Հնարավոր են նաև էպիլեպտիկ նոպաներ, պարեզներ, պարալիզներ և կոմա: Հնարավոր են ԾՆՀ ախտահարումներ եռորյակ և մեծ ծոծրակային նյարդերի նևրալգիաների, գոտկասրբանային և պարանոցային ռադիկուլիտի և սիպպաթիկ հանգույցների ախտահարման տեսքով: Լիկվորում հայտնաբերվում է արյան որոշակի քանակ, սպիտակուցի քանակը գերազանցում է 1-1.5 գ/լ: Հայտնաբերվում է լիմֆոցիտար պլեոցիտոզ. 0.02x109/լ-0.7x109/լ:

Կանխարգելում
Տոքսիկո-հեմոռագիկ էնցեֆալիտի կանխարգելումը ինչպես գրիպի ժամանակ ներառում է` վակցինացիա և ինտերֆերոնի ինտրանատալ ներմուծում:

Կանխատեսում
Բարենպաստ է: Հիվանդությունը տևում է մի քանի օրից մինչև մեկ ամիս, ավարտվում է լրիվ առողջացումով: Հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությունով, սարսուռով, գիտակցության խանգարումով: Գրիպով հիվանդացության սուր շրջանում հնարավոր է նյարդային համակարգի ծանր խանգարում` հեմոռագիկ էնցեֆալիտի տեսքով: Այս ձևի էնցեֆալիտի ելքը ավելի ծանր է: Հնարավոր է մահացու ելք:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին