Keratoacanthoma, հունարեն keras- եղջերացող նյութ և acantha- փուշ: Կերատոականտոմա ( հոմանիշները. եղջերացող կակղամորթ, բարորակ ականտոմա), արագ զարգացող և ինքնուրույն ետընթացող էպիդերմալ բարորոկ ուռուցք է, որը հաճախ չարորականում է:Շրթունքների կարմիր երիզի վրա կերատոականտոման հանդիպում է ոչ հաճախ, բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա չի հանդիպում, հազվադեպ հայտնաբերվում է լեզվի վրա:Էթիոլոգիան և պաթոգենեզը անհայտ են:Կան կասկածներ հիվանդության վիրուսային բնույթի, երկարատև արևահարության, վնասվածքների, կուպրի և խեժի ազդեցության մասին:
Կլինիկական պատկեր. Հիվանդությունը սկսվում է շրթունքի կամ լեզվի վրա գորշակարմրավուն խիտ կիսագնդաձև հանգույցիկի առաջացումով,որի կենտրոնում առկա է ձագարաձև խորությունը:Մի ամսվա ընթացքում հանգույցիկը հասնում է 2,5 x 1 սմ, որիկենտրոնում առկա է արտահայտված խորություն լցված եղջերացող զանգվածներով, որոնք հեշտությամբ հեռացվում են, որիցհետո բացվում է խառնարանանման խորությունխիտգլանակաձև եզրով: Կերատոականտոման ձուլված չէ ենթակա հյուսվածքների հետ, շարժուն է, համարյա անցավ: Կերատոականտոման ունի երկու ելք: 6-8 ամիս հետո ինքնակա ետընթաց է ունենումթողնելովսպի կամ էլ ձևափոխվում է քաղցկեղի:
Հիստոլոգիական պատկեր. Իրենից ներկայացնում է խիստ սահմանափակ մի քիչ շրջապատող հյուսվածքներից վեր բարձրացած էպիթելյար ուռուցք մեծ եղջերացող խցանով:Էպիթելին բնորոշ է ոչ հավասարաչափ ականտոզ,դիսկոմպլեքսացիայի և տձևության երևույթներով:Երբեմն առկա է կեղծ էպիթելային հիպերպլազիա:
Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում. Ախտորոշման համար բնորոշ է կլինիկական տիպիկ պատկերը և արագ աճը:Ի տարբերություն գորտնուկավոր նախաքաղցկեղի կերատոականտոմային բնորոշ է ձագարաձև խորությունըկենտրոնում լցված հեշտ հեռացվող եղջերացող զանգվածներով:Դվար է տարբերակել կերատոականտոման քաղցկեղի էկզոֆիտ ձևից: Այս դեպքում նշանակալիցը այն է, որ քաղցկեղային ուռուցքը տեղակայվում է ավելի խորը, ունիխիտ կազմություն հատկապես հիմքում, և քաղցկեղի դեպքում հեռացնելիս եղջերացող կուտակումները առաջանում է արյունահոսություն: Տարբերակում են նաև վարակիչ կակղամորթից,որը ունի ավելի փափուկ կազմություն և կենտրոնական խորությամբ պարունակությունը հատիկավոր է:Ախտորոշումը հաստատվում է հիստոլոգիական հետազոտություններով:
Բուժումը. Վիրաբուժական միջամտությունը առողջ հյուսվածքների սահմաններում:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին