Միոման (մկանուռուցք) մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք է: Առաջանում է մկանային հյուսվածքի տարրեր պարունակող ցանկացած օրգանում, առավել հաճախ` արգանդում, մաշկում, ստամոքսաղիքային համակարգում, հազվադեպ` կմախքային մկաններում և սրտամկանում: Միոման լինում է 2 տեսակի` լեյոմիոմա, որն առաջանում է հարթմկանային հյուսվածքից, և ռաբդոմիոմա, ոնհ առաջանում է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից:
Միոման շրջապատող հյուսվածքից խիստ սահմանազատված, 0.5-30 սմտրամագծով կլոր, պինդ հանգույց է, որի մակերևույթը կտրվածքի վրա միասեռ է կամ թելքավոր, վարդագույն կամ դեղնավարդագույն: Միոմայի խոշոր հանգույցներում հաճախ առաջանում են երկրորդային փոփոխություններ (արյունազեղում, մեռուկացում, կեղծ բշտուռուցքի առաջացում, ոսկրացում): Կլինիկական ընթացքը հիմնականում կախված է միոմայի տեղադրությունից և չափերից:

Բուժումը վիրահատական է, ելքը` բարենպաստ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին