Պերինատալ մահացության հիմնական պատճառը ինֆեկցիաներն են:Տարբերում են անտի-,  ինտրա- և պոստնատալ շրջաններ:Նշանակութլուն ունի, թե երեխան երբ է վարակվում:Եթե  ինֆեկցվում է մինչև հղիության  շաբաթը, համարվում է բլաստոպաթիա,որը երբեմն ավարտվում է վիժումով: Երբ սաղմը վարակվում է հղիության 3-4 շաբաթում,համարվում է էմբրիոպաթիա,այն սովորաբար վերջանում է կամ էմբրիոնի մահվամբ, կամ ձևավորվում են բնածին արատներ: Վաղ ֆետալ շրջանում ինֆեկցման ժամանակ /մինչև 28 շաբաթ/ հաճախ տուժում է ֆիզիկական զարգացումը, ուշի դեպքում` առաջանում են տարածված ինֆեկցիոն պրոցեսններ  նման սեպսիսի,որոնք ընթանում են ավելի ծանր,ախտահարելով երեխայի կաևոր օրգանները /ուղեղը, սիրտը, լյարդը, թոքերը/,զարգանում են էնցեֆալիտ,հեպատիտ,միոկարդիտ, թոքաբորբ:

 

   Ինֆեկցիոն ֆետոպաթիաների զարգացման պատճառ հաճախ հանդիսանում են վիրուսները/կարմրախտի,ցիտոմեգալի, հասարակ հերպեսի,էնտերովիրուսները, շիճուկային հեպատիտը, ինչպես նաև տոքսոպլազման, միկոպլազման, խլամիդիան, հազվադեպ բակտերիաները` ստրեպտոկոկ-Բ,ստաֆիլոկոկ, էնտերոկոկ, աղիքային ցուպիկը/:

 

   Ներարգանդային ինֆեկցմանը նպաստում են ընկերքի վիճակը, հարուցիչների վիրուլենտականության աստիճանը, հարուցիչի ներմուծման ուղիները: Այսպես,վիրուսները մեծ մասամբ թափանցում են հեմատոգեն ճանապարհով, բակտերիաները`վերել ճանապարհով, ծննդաբերության ժամանակ:

   Ներարգանդային ինֆեկցիաների ախտորոշումը դժվար է,քանի որ բացակայում են սպեցիֆիկ կլինիկական երևույթները,  բացի այդ նրանց ճանաչման ախտորոշիչ չափանիշները շատ վստահելի չեն:

 

   Հղիների մոտ կլինիկական ախտանիշները սակավ են լինում, իսկ երեխաների մոտ ինֆեկցիոն ֆետոպաթիաները, անկախ հարուցիչի ձևից, հաճախ ընթանում են  նույնատիպ: Ցավոք, ներարգանդային ինֆեկցիաները ախտորոշվում են երեխայի ծնվելուց հետո: Բացի այդ, պոստնատալ ախտորոշումը կախված է մի շարք դժվարությունների հետ:Ներկայումս ավելի ճիշտ ախտորոշիչ մեթոդ է համարվում սպեցիֆիկ հակամարմինների  հայտնաբերումը /ԻԳ  Մ պատկանող/ իմունոֆերմենտային մեթոդով/:

 

  Ինֆեկցիոն ֆետոպաթիանների բուժումը ">