Այս խմբի մեջմտնում են բշտային դերմատոզները, որոնք ի տարբերություն իսկական բշտախտի չենուղեկցվում  ականտոլիզով:
-Լևերի բուլլեոզ պեմֆիգոիդ կամ  ոչ ականոտոլիտիկ բշտախտ
-սպիավորող  պեմֆիգոիդ կամ աչքի բշտախտ
-միայն բերանի խոռոչի լորձաթաղանթի բարորակ  ոչ ականտոլիտիկ բշտախտ
Էթիոլոգիա: Վերջնականապես պարզաբանված չէ, գլխավոր դեր են կատարում  աուտոիմուն պրոցեսները:
Բոլոր տեսակի պեմֆիգոիդներին բնորոշ է.
-    ականտոլիզի  բացակայությունը,
-    բշտիկներիսուբէպիթելյար տեղակայումը
-    արտահայտված բորբոքումը
-    ականտոլիտիկ բջիջների  բացակայությունը
-    Նիկոլսկին ՙբացասական՚ է, երբեմն կեղծ դրական
Բուլլեոզ պեմֆիգոիդ: Դիտվում է 60 բարձր տարիքում, ախտահարվում է մաշկը, բերանի խոռոչի, թքի, սեռական օրգանների լորձաթաղանթը:

Կլինիկան: Բնորոշ է մեծ (0.5-2սմ), լարված, սուբէպիթելյար բշտիկների առաջացում էրիթեմատոզ կամ անփոփոխ էպիդերմիսի և բերանի լորձաթաղանթի վրա: Հաճախ տեղակայվում է աճուկային ծալքերում, որովայնի ստորին հատվածում, վերինվերջույթների ծալման տեղում: Հիվանդների 1/3 մոտ ախտահարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը:

Այտուցված հիպերեմիկ լորձաթաղանթի ֆոնի վրա առաջանում են բշտերª շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ, 5-22մ տրամագծով, պահպանվում են մի քանի ժամից մինչև մի քանի օր, որիցհետոնույնտեղում առաջանում է էրոզիա ծածկված ֆիբրինային փառով: Ի տարբերություն ականտոլիտիկ բշտերի էրոզիաները էպիթելավորվում են 10-15 օրիցª սպիի և ատրոֆիայի բացակայությամբ, բայց որոշ ժամանակից հետո կարող են նորից  առաջանալ: Սիրված տեղակայումը ԱՀ գծի շրջանն է, բերանի խոռոչում ցանավորումն անցավ է, մաշկի  վրա  ուղեկցվում է քորով, այրոցով և ցավով:  Հազվադեպ պրոցեսը տեղակայում է լնդի վրա, վեստիբուլյար մակերեսը հիպերեմիկ է, այտուցված, արյունահոսում է: Այս դեպքում Նիկոլսկին ՙդրական՚ է:

Տարբերակիչ ախտորոշում.
1. ականտոլիտիկ բշտախտ
2. Դյուրինգի հերպեցիաձև դերմատիտ
3. բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
4. բուլլեոզ տոքսիկոդերմիտ

1.Ականտոլիտիկ բշտախտը տարբերակում են հիմնվելով կլինիկական առանձնահատկությունների վրա, պեմֆիգոիդին բնորոշ է.
-    առաջանում է մեծ տարիքում
-    առաջանում են լարված մեծ բժտեր
-    առաջացած էրոզիաները շուտ էպիթելավորվում են
-    Նիկոլսկին ՙբացասական՚ է
-    ականտոլիտիկ բջիջներ չկան
2. բնորոշ է
-    մաշկի վրա ցանավորումը պոլինորֆ է
-    ուղեկցվում  է այտուցով և քորով
-    լորձաթաղանթի ախտահարումը բնորոշ չէ
3. էքսուդատիվ էրիթեմա
-    ընթանում է սուր
-    հանդիպում է երիտասարդ տարիքում
-    բշտիկները տեղակայվում են բերանի խոռոչի այտուցված և հիպերեմիկ լորձաթաղանթի ու մաշկի վրա
4. բուլլեոզ տոքսիկոդերմիտ
-    առաջանում է դեղերի օգտագործումից
-    ցանավորումը կրում է պոլիմորֆ բնույթ

Բուժում: Լավագույն արդյունք տալիս են կորտիկոստերոիդները ¥պրեդնիզալոն 30-40մգ/օրը¤, որոշ դեպքերում լավ արդյունք է տալիս կոմբինացված բուժումըª պրեդնիզալոնը ցիտոստատիկների հետ: Նշանակում են նաև պոլիվիտամիններ, K, Ca պրեպարատներ,  սեդատիվ միջոցներ: Սպիավորող պեմֆիգոիդ: Հանդիպում է հիմնականում կանանց մոտ, հիվանդների միջին  տարիքը  50տ.: Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, կոնյուկտիվայի ախտահարում, հիվանդների 1/3 մոտ կա ցան մաշկի վրա:
Բերանի խոռոչում բշտերը 0.2-1.5սմ չափի են, առաջանում են հիպերեմիկ կամ անփոփոխ լորձաթաղանթի վրա: Տիպիկ տեղակայումը փափուկ քիմքն է, լեզվակը, նշիկները, թշի լորձաթաղանթը: Բշտիկները լարված են, ունեն ամուր ծածկ, շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին