Մաշկի խրոնիկական ստաֆիլոկոկային ախտահարում Է, դիտվում Է գրեթե բացառապես հասուն տղամարդկանց մոտ։ Տեղակայվում Է ամենից հաճախ դեմքի մաշկի վրա, բեղերի ու մորուքի աճման շրջանում, քթի ռունգերի ներսային մակերեսին, ավելի հազվադեպ՝ գլխի մազածածկ մասի, հոնքերի, ցայլքի, անութային փոսերի շրջաններում։ Բնութագրվում Է օստիոֆոլիկուլիտային թարախաբշտիկների կրկնվող ցանավորումով մաշկային ծածկույթի համեմատաբար սահմանափակ տեղամասերում։

Ֆոլիկուլների շուրջը բորբոքային ինֆիլտրատի զարգացման հետևանքով ախտահարված տեղամասի մաշկը աստիճանաբար ամրանում Է և ձեռք է բերում կապտավուն գունավորում։ Ախտահարման օջախը աստիճանաբար մեծանում է` ծայրամասում նորանոր ֆոլիկուլների ախտահարման հետևանքով։ Բացված պուստուլաները չորանում են՝ առաջացնելով թարախային կեղևներ, որոնք կպչում են մազերին։ Ախտահարված մազապարկերից հեռացված մազերը արմատային մասում շրջապատված են ապակենման պատյանով։ Հիվանդությունն ընթանում է երկարատև ամիսներ ու տարիներ, մերթ սրանալով, մերթ մեղմանալով։ Հիվանդր առողջանում է մեծ դժվարությամբ։ Սուբյեկտիվ խանգարումները կամ բացակայում են, կամ արտահայտվում են ծակոցներով և թեթև քորով։

Հյուսվածաախտաբանորեն սիկոզր բնութագրվում է մազապարկի մուտքի էպիթելի մեջ խոռոչի առաջացումով, որր լցված է նեյտրոֆիլներով՝ նման օստիոֆոլիկուլիտների պուստուլային։ Սակայն, ի տարբերություն վերջինի, սիկոզի դեպքում անմիջապես առաջնային պուստուլայի տակ գոյանում են միկրո թարախակույտեր, որոնցից ձևավորվում է նոր պուստուլա։ Մազապարկերի շուրջը և նրանց միջև, բուն մաշկում նշվում է խիտ բորբոքային ինֆիլտրատ` կազմված լիմֆոցիտներից, պլազմատիկ ու եզակի հսկա բջիջներից։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Սիկոզի անմիջական պատճառը ստաֆիլոկոկային ինֆեկցիան է։ Իսկ այն հարցը, թե ինչով է բացատրվում հիվանդության տևական, համառ ընթացքը, դեռևս վերջնականորեն չի որոշվել։ Շատ հավանական է Պոսպելովի այն ենթադրությոլնր, որ սիկոզի զարգացման հիմքում ընկած է ճարպամազային ապարատի բնականոն գործունեության խանգարումը նյարդային և էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների ազդեցության տակ։ Տրոիցկայան համարում է, որ սիկոզի առաջացումը կապված է օրգանիզմի իմունոբիոլոգիական ռեակցիաների ցածր ակտիվության հետ։ Տումարկինը սիկոզի առաջացումը կապում է ալերգիկ վիճակի հետ, պայմանավորված քթի, կոկորդի, ականջի օրգանների օջախային ինֆեկցիաներով։ Առանձին դեպքերում սիկոզի առաջացումը կարող է կապված լինել նաև էկզոգեն գործոնների հետ։ Այսպես, վերին շրթունքի սիկոզը ո չ հազվադեպ զարգանում է այն անձանց մոտ, որոնք տառապում են խրոնիկական սինիտով՝ քթի խոռոչից հոսող լորձային արտադրությունից մաշկի մշտական գրգռման հետևանքով։ Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև դեմքի մաշկի երկարատև կեղտոտումր կոպիտ փոշու հատիկներով (ածուխի, մետաղական փոշու), հատկապես բարձր ջերմության պայմաններում աշխատելու ժամանակ (տաք արտադրամաս, հնոց):

Բուժումը։ Մեծ թվով պուստուլաների ցանավորման շրջանում՝ 2-5 %-անոց սպիտակ ծծմբի կամ 5 %-անոց քլորտետրացիկլինի քսուքներով վիրակապեր։ Լավ արդյունք են տալիս նաև օծումները անիլինային ներկերի սպիրտային լուծույթներով։

Կեղևների առկայության դեպքում ցուցված են հակաբիոտիկներ, կորաիկոստերոիդային հորմոններ պարունակող քսուքներն ու կրեմները, օքսիկորտ, լոկակորտեն, գեոկորտոն և այլն։ Հետագայում նշանակում են բորաձյութային կամ ծծմբային (5 %-անոց ծծմբատանինային) քսուքների խիստ արտահայտված ինֆիլտրացիայի դեպքում տեղին է էրիթեմային դոզաներով ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Միաժամանակ կատարվում է ձեռքով էպիլյացիա։ Քթի ռունգերի ներսային մակերեսի սիկոզի դեպքում խորհուրդ է տրվում ռեզորցինի 1 %-անոց ջրային լուծույթով լվացում, որից հետո օծում սպիտակ սնդիկի 2%-անոց քսուքով։ Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ՝ պենիցիլին, օքսացիկլին, մետիցիլին, քլորտետրացիկլին, օլեանդոմիցին, օլետետրին։ Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ ցուց֊ ված է սեդատիվ միջոցների, հիդրոթերապիայի նշանակում։ Երբեմն զգալի բարելավում է տալիս հանգիստը, միջավայրի փոփոխությունը։ Սիկոզով հիվանդների մոտ ոչ հազվադեպ նկատվող սեռական սֆերայի գործունեության իջեցման ժամանակ կարելի է նշանակել մեթիլտեստոստերոն ՝ 0,005 գ օրը 3 անգամ, ներքին ընդունման ձևով (լեզվի տակ, մինչև հաբի ներծծումը), 10-15 օրվա ընթացքում, նույն կուրսը կրկնելով 3-4 շաբաթ անց։ Ցուցված է նաև ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի օգտագործումր (աոլտոհեմոթերապիա) կամ սպեցիֆիկ իմունոթերապիա (աուտովակցինա)։ Էկզոգեն գրգռիչ գործոնների առկայության դեպքում անհրաժեշտ է վերացնել դրանք (ռինիտի բուժում, աշխատանքի փոփոխում և. այլն)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին