Մանկական տարիքում առավել հաճախ սրտային անբավարարության են բերում սրտի ոչ ցիանոտիկ հիվանդությունները, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի.
1.“ձախակողմյան” օբստրուկցիայով վիճակներ, երբ վնասված է արյան հոսքը դեպի մեծ շրջանառություն,
2.արյան մեծ ու փոքր շրջանառությունների միջև հաղորդակցումներ ձախից աջ շունտերով և, արդյունքում չափից ավելի է թոքային արյան հոսքը (արյան փոքր շրջանառության հարստացում),
3.անմիջականորեն սրտամկանի առաջնային ախտահարումով հիվանդություններ:
Սրտային անբավարարության ավելի հազվադեպ պատճառներից են փականային անբավարարությունները (միտրալ կամ աորտալ), պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիան, որոշ կապույտ տիպի արատներ (օր.` ընդհանուր զարկերակային ցողունը, մագիստրալ անոթների տրանսպոզիցիան), որոշ արտասրտային խնդիրներ` սակավարյունությունը (օր.` նորածնի հեմոլիտիկ հիվանդությունը), սեպսիսը և յաթրոգեն` թույլատրելի չափից ավելի տրանսֆուզիան:
Սրտի կանգային անբավարարության դրսևորումները սրտի նվազած արտամղման հետևանք են, կամ ուղղակիորեն արտացոլում են կոմպենսատոր մեխանիզմների գործունեությունը (սրտի զարկերի հաճախացում, նախա- և հետբեռնվածության բարձրացում):
Վաղ մանկական տարիքում սրտի կանգային անբավարարության կլինիկան ինքնատիպ է£ Մեծահասակ տարիքին բնորոշ և բժշկական հասարակությանը քաջ հայտնի սրտային անբավարարության արտահայտումները կարող են վաղ տարիքում չհանդիպել, կամ այլ համարժեք դրսևորումներ ունենալ, ինչպես նաև հանդես գալ բացառապես մանկական տարիքին բնորոշ հատկանիշներով: Հաճախ« տեսնելով սրտային անբավարարության հետևանքները, ծնողները չեն վերագրում դրանք սիրտանոթային համակարգին: Բացի այդ
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին