''Սթրես'' (գերհույզ) տերմինն առաջարկել է կանադացի գիտնական Հ. Սելյեն։ Նա հայտնաբերել է, որ օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչի ազդեցության դեպքում գլխուղեղի ստորին մակերևույթում տեղադրված հիպոֆիզն ավելացնում է ադրենակեղևահակ հորմոնի արտազատությունը, որը խթանում է մակերիկամների կեղևի գործունեությունը, և արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ կորտիկոստերոիդային հորմոններ։

Սթրես անգլերենից թարկմանաբար նշանակում է լարվածություն,օրգանիզմի ոչ սպեցիֆիկ ռեակցիա արտաքին ուժեղ ազդակներին, լինի դա ֆիզիկական թե հոգեբանական: Բժշկության, ֆիզիոլոգիայի եվ հոգեբանության մեջ գոյություն ունի սթրեսի դրական եվ բացասական ձևերը:

Սթրեսային վիճակի ավելի հակված են.
- Ցածր ինքնագնահատական ունեցող անձինք
- Նեվրոտիկները
- Ալկոհոլիկները և այլն:


Պատճառներ
Սթրեսային վիճակին առաջացման պաճտառ կարող են հանդիսանալ հետևյալ գործոնները՝
- Անելանելի վիճակները
- Առորեական խնդիրները
- Արգելքները
- Աղմուկը
- Մանատոն կամ լարված աշխատանքը
- Մշտական մեղադրանքները
- Ինքնաքննադատությունը եվ ինքնադատապարտումը
- Ֆինանսական բարդությունները
- Ուժեղ էմոցիաները
- Վեճերը
- Տեղափոխությունները և այլն:

Պաթոգենեզ
Սթրեսի հիմնական ախտանշաններն են.
- Տրամադրության անկումը
- Հոգնածությունը
- Գլխացավերը
- Ուժասպառությունը
- Հիշողության տատանումները և այլն:

Բուժում
Սթրեսից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդհունել բժշկի նշանակած դեղամիջոցները (առանց բժիշկի նշանակման խորհուրդ չի տրվում դեղամիջոցներ ընդունել), հաճախ զբոսնել մաքուր օդում, կոփել օրգանիզմը, հանգստանալ և լավ լիքաթափվել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին