Գիտական աստիճան
Բժշկան գիտությունների թեկնածու
Կոչում
Դոցենտ
Կրթություն
1988-1994
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բուժական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1994-1996
ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն (գերազանցության դիպլոմ)
Վերապատրաստումներ
2017
Վերապատրաստում՝ «Դեղորայքային ալերգիա, ախտորոշում և բուժում» թեմայով, Գռացի Համալսարանական հիվանդանոցի Մաշկաբանական բաժանմունք, Գռաց, Ավստրիա
2015
Վերապատրաստում՝ «Բրոնխիալ ասթմա, սպեցիֆիկ իմունոթերապիա» թեմայով, Ալերգոլոգիական բաժանմունք, Լահեյի հիվանդանոց, Բոստոն, ԱՄՆ
2012
Վերապատրաստում «Մանկական պուլմոնոլոգիա և ալերգոլոգիա» բաժանմունքում, Գռացի Համալսարանական հիվանդանոց, Ավստրիա
2011
Մանկական ալերգոլոգիայի և պուլմոնոլոգիայի դասընթաց, Զալցբուրգ, Ավստրիա
Պարգևատրումներ
2010
Շնորհակալագիր՝ ԵՊԲՀ–ի կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր աշխատանքի համար
2007
ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալ
Մասնագիտական գործունեություն
2022
Միջազգային Կլինիկական փորձարկում "Sterimar" դեղի
2019-ից
«Հերացի» N 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար
2019-ից
ԵՊԲՀ Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի ժ/պ
2015-2016
Զորակոչային ալերգոլոգիական բժշկական հանձնաժողովի անդամ
2016
Ալերգիկ հիվանդություններով պացիենտի վարման կլինիկական ուղեցույցերի և գործելակարգի աշխատանքային խմբի անդամ
2007-ից
Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի էքսպերտ
2003-ից
ԵՊԲՀ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ
1998-ից
Ալերգոլոգ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցային համալիրի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում
1998-2003
ԵՊԲՀ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1997-1998
ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ
Կոնֆերանսներ
2023
EAACI DHM -Դեղորայքային գերզգայություն , կոնֆերանս Վերոնա Իտալիա
2023
HAEi գլոբալ առաջնորդության աշխատաժողով Մյունխեն Գերմանիա
2023
Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի Միջազգային կոնֆերանս Երևան կազմկոմիտեի անդամ
2022
HAEi գլոբալ առաջնորդության աշխատաժողով Ֆրանկֆուրտ,Գերմանիա
2021
Ալերգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի (EAACI) տարեկան համագումար Կրակով, Լեհաստան
2018
«Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի հիմնախնդիրները» գիտագործնական կոնֆերանս, կազմկոմիտեի անդամ Երևան, Հայաստան
2018
EAACI գիտաժողով՝ նվիրված սննդային ալերգիային և անաֆիլաքսիային, Կոպենհագեն, Դանիա
2018
EAACI գիտաժողով՝ նվիրված դեղորայքային ալերգիային, պաստառային զեկուցում, Ամստերդամ, Նիդերլանդներ
2016
EAACI Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի տարեկան գիտաժողով, Վիեննա, Ավստրիա
2012
Ասթմայի 5–րդ համաշխարային ֆորում, Նյու Յորք, ԱՄՆ
Գիտական աշխատանքներ
2002
Թեկնածուական թեզի պաշտպանություն՝ «Ախտաֆիզիոլոգիա» մասնագիտությամբ
50 տպագիր աշխատանքների, այդ թվում՝ 4 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ
Հասարակական գործունեություն
2018-ից
Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի (ՀՕՖ ԲՇԱ) նախագահ
2018-ից
Սեյվ դե չիլդրեն (Save the children) կազմակերպության առողջապահական ծրագրի մասնագետ
2007-ից
ՀOՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) դասախոս-վերապատրաստող
Անդամակցություններ
2015-ից
EAACI Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի անդամ
2015-ից
Ալերգոլոգիայի համաշխարային կազմակերպության անդամ
Ալերգոլոգների և իմունոլոգների հայկական ասոցիացիայի անդամ