Հարգելի՛ բժիշկներ,
սեպտեմբերյան պատերազմից հետո, Արցախում առկա բժշկական ռեսուրսի լրացումը հրատապ է և՛ առողջապահական և՛ քաղաքական նկատառումներով։ Այս հավակնոտ մարտահրավերը ընդունել են Հայ օգնության ֆոնդը, Առաջադեմ բժշկություն ՀԿ-ն և ՀՀ բժշկական մասնագիտական ասոցիացիաները՝ ընդառաջ գնալով Արցախի առողջապահության նախարարության/ԱՆ/ կոչին։ Այս պահին առավել քան երբևէ, Արցախը կրկին ունի մեր կարիքը։
Մենք միասին պետք է կարողանանք կայուն և շարունակական առողջապահական անվտանգություն ապահովել մեր հայրենակիցների համար։ Սա հայրենասեր և պատվախնդիր բժշկի ծրագիր է։ Արցախ մեկնելով դուք կաշխատեք ձեր մասնագիտությամբ և կկիսվեք ձեր փորձով տեղի մասնագետների հետ։
Ծրագրի առավելությունները
• Ծրագրի մասնակիցը աշխատելու է՝ Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի կամ Մարտակերտի բժշկական հաստատությունում
• Տրամադրվելու է աշխատավարձ՝ ամսական 500,000 ՀՀ դրամ։
• Ճանապարհածախսի փոխհատուցում՝ 20,000 ՀՀ դրամ
• Ծրագրում հնարավոր կլինի ընդգրկվել մինչև 2022 թվականի ավարտը։
• ԱՀ ԱՆ-ն ապահովելու է կեցությունը ԱՀ-ում, որը նախատեսված է միայն մասնակիցների համար։
Ուղեկցողները (նաև ընտանիքի անդամները) չեն կարող մեկնել և մնալ գործուղման վայրում մասնակցի հետ և նրանք որևէ ֆինանսական փոխատուցում չեն ստանա։
Ծրագրին կարող եք դիմել եթե․
• Հանդիսանում եք ՀՀ քաղաքացի
• ԱՀ քաղաքացի (Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններ)
• Ունեք բարձրագույն բժշկական կրթություն և բժշկական նեղ մասնագիտական որակավորում
• Պատրաստ եք մեկնել գործուղման նվազագույնը 15 (տասնհինգ) օրացույցային օրով։
Ինչպե՞ս դիմել․
• Լրացված հայտադիմումը և դիմումի վրա նշված փաստաթղթերը կարող եք ուղարկել՝ [email protected] և/կամ [email protected] հասցեին
• Մասնակիցները կընտրվեն հանձնաժողովի կողմից դիմումների քննարկման և հարցազրույցի հիման վրա։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայ օգնության ֆոնդ՝
Առողջապահական ծրագրերի համակարգող՝ Վահե Քրմոյան, Հեռ․՝ +37460526660