Doctors.am կայքը շնորհավորում է նյարդաբան, Հայկական քնի խանգարումների ասոցացիայի նախագահ բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանին՝ Եվրոպական քնի հետազոտման միության կողմից քնի խանգարումների փորձագետ-սոմնոլոգի վկայագիր ստանալու առիթով:
Եվրոպական քնի հետազոտման միությունը, որի անդամ է նաև Հայկական քնի խանգարումների ասոցիացիան, 2012 թվականից կազմակերպում է սոմնոլոգ մասնագիտության ստանդարտացման քննություններ, որին կարող են մասնակցել տվյալ դաշտում երկարատև գիտական և կլինիկական փորձ ունեցող մասնագետները:
Մեր տարածաշրջանում սա առաջին ձեռքբերումն է: Ոլորտի մասնագետներին մաղթում ենք նորանոր հաջողություններ:
 
 
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am