Ջրի օգտակարության մասին բոլորը գիտեն: Սակայն ժամանակ առ ժամանակ դրա վրաբերյալ առասպելներ են տարածվում: Փորձենք հասկանալ, թե որ պնդումներն են ճիշտ, որոնք՝ ոչ:
1. Չի կարելի ուտելու ընթացքում ջուր խմել
Իրականում. միանգամայն անվտանգ է ջուր խմել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում, սակայն ցանկալի է 150-200 մլ (մոտավորապես 1 բաժակ): Սրանից ավել խորհուրդ չի տրվում, ինչպես նաեւ՝ ուտելուց անմիջապես հետո: Անհրաժեշտ է տրվում սպասել գոնե 20 րոպե:
2. Եթե ուտելուց կես ժամ առաջ ջուր խմենք, ավելի քիչ կուտենք
Իրականում. երբ ջուրը հասնում է ստամոքս, դրան արձագանքում են ստամոքսի մեծ ռեցեպտորները, եւ զգացողություն է առաջանում, թե մարդն արդեն կերել է, իսկ քաղցի զգացողությունը բթանում է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել սննդի ընտրությունն ու քանակը:
3. Առավոտյան պետք է մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ստամոքսն սկսկի աշխատել
Իրականում. այո, առավոտյան մեկ բաժակ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը:
Ի դեպ, ավելի լավ է նախապատվությունը տալ գոլ ջրին:
4. Մեր քաշի ամեն կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է 30 մլ ջուր խմել
Իրականում. սա մոտավոր հաշվարկ է, սակայն կարող են լինել բացառություններ: Եթե դրսում տապ է, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք կունենա: Այն, թե օրական որքան ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին, ամենաճշգրիտը ցույց է տալիս բիոիմպեդանսոմետրիան:
Եթե նման հետազոտության հնարավորություն չկա, ապա պետք է ուշադրություն դարձնել օրգանիզմի ահազանգերին: Դրանք են՝ այտուցվածություն, հատկապես՝ երեկոյան, ոտքերի հատվածում, գլխացավեր, հոգնածություն, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում, փորկապություն եւ այլն:
5. Սուրճից հետո պետք է ջուր խմել
Իրականում. ջուրն օգնում է նվազեցել կոֆեինի կոնցետրացիան: Խորհուրդ է տրվում նաեւ սուրճը վայելելու ընթացքում մի քանի կում ջուր խմել, հատկապես, եթե սուրճը շատ թունդ է: