Արդյո՞ք մենք գիտենք ամեն ինչ կալորիաների մասին:
Երբ ցանկանում ենք նիհարել, պատրաստ ենք նույնիսկ վտանգավոր քայլերի՝ հավելյալ կալորիաներն այրելու համար. ''մոռանում ենք''  ուտել մարզվելուց առաջ, կիլոգրամներով բանջարեղեն ենք ուտում և այլն: Իրականում, սակայն, դրանց մեծամասնությունը ժամանակի կորուստ է կամ նիհարելուն խանգարող երևույթներ: Եկեք քննարկենք ճշմարտությունը կալորիաներ այրելու մասին և հասկանանք՝ ո՞ր սովորություններն ու կարծիքներն են սխալ: 
 
Քաշը նվազեցնելու համար հարկավոր է կարդիոմարզանքներ անել
 
Քաշը նվազեցնելու համար առաջին տարբերակը միշտ վազելն ու հեծանիվ քշելն ենք համարում, սակայն մասնագետները պնդում են, որ ուժային վարժությունները ավելի արդյունավետ են հավելյալ քաշի դեմ պայքարի գործում: Ուժային մարզանքները ամրացնում են մկանային համակարգը, արագացնում նյութափոխանակությունը , հետևաբար, մարզանքից հետո էլ ավելի շատ կալորիաներ եք ծախսում ցանկացած գործունեության համար: Կարդիո մարզանքներն օգտակար են սրտի համար: Այնպես որ, մի՛ հրաժարվեք դրանցից: Իդեալական է կարդիո մարզանքի և1-2 ուժային վարժությունների համադրությունը:
 
 
Սոված վիճակում մարզվելիս ավելի շատ կալորիաներ են այրվում
 
Տրամաբանական է հնչում. առավոտյան վազքի համար էներիգիա է անհրաժեշտ, և եթե չեք ուտում վազելուց առաջ` ստիպում եք օրգանիզմին ծախսել սեփական պաշարների կալորիաները: Իրականում, այդպես մարզվելով հենց մարզանքի ընթացքում այրվող ճարպի քանակը մեծացնում եք, սակայն նվազում է մարզանքից հետո այրվող ճարպի քանակը: Այսինքն, ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Օպտիմալ տարբերակը մարզվելուց առաջ բջջանյութով հարուստ սնունդ ընդունելն է:
 
Փողոցում ցուրտ եղանակին մարզվելիս ավելի շատ կալորիա ենք ծախսում
 
Մենք պատրաստ ենք ընդունել, որ սա մասամբ ճիշտ է: Օրգանիզմը փորձում է տաքանալ և առաջանում Է դող, ինչի հետևանքով հավելյալ կալորիաներ են ծախսվում: Սակայն նիհարելու համար ցրտից սրթսրթալը լավագույն ելքը չէ:Հարկավոր չէ վտանգել առողջությունն ու ենթարկվել սառցահարման վտանգին:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Zdorovieinfo.ru 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am