Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:  Ընկնելով կենտրոնական նյարդային համակարգ՝ օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են գլխուղեղի բջիջների դրդվածությունը, որոնք առաջացնում են ցնցումներ, գրում է Zee News-ը: 
 
«Ձկան յուղն անվտանգ է և էժան: Այն ոչ միայն կանխում է նոպաները, այլև ամրացնում սիրտ-անոթային համակարգերի առողջությունը» - ասում է Կալիֆորնիայի համալսարանի հետազոտող Քրիստոֆեր Դեգեորգիոն:  Հետազոտությանը մասնակցել են հիվանդների 3 խումբ, որոնց նկատմամբ գիտնականները փորձարկել են երեք տարբեր մեթոդներ: Առաջին խումբը 10 շաբաթ ստացել է ձկան յուղի ցածր չափաբաժին, երկրորդը՝ բարձր, իսկ երրորդը՝ պլացեբո: Բացի այդ, հետազոտողներն առանձին փորձարկում են կատարել 24 հիվանդների վրա, ում մոտ էպիլեպսիան չի ենթարկվել դեղորայքային բուժմանը: 
 
Հետազոտության 10 շաբաթների ընթացքում ձկան յուղի ցածր չափաբաժին ընդունած երկու մարդու մոտ ցնցում չի առաջացել:  Ձկան յուղի պլացեբո կամ մեծ չափաբաժին ստացած մասնակիցներից ոչ մեկի մոտ նման ազդեցություն չի նկատվել: «Դեռևս լրիվ հասկանալի չէ, թե ինչու են ցածր չափաբաժիններն օգտակար, իսկ բարձրները՝ ոչ: Սակայն կենդանիների վրա կատարված հետազությունների արդյունքում ստացվել են բարձր չափաբաժինների օգտագործման հակաարդյունավետության վերաբերյալ ապացույցներ»,- իր տեսակետն է կիսում Քրիստոֆեր Դեգեորգիոն:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ zeenews.com