Հարաբերությունը առողջ և լիարժեք կյանքի կարևոր մասն է, որը հարստացնում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջությունը:
Առողջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ լի են էներգիայով, նրանց չեն անհանգստացնում հուզական վիճակի փոփոխությունները։ Այնուամենայնիվ, մի՛ շփոթեք երկու տարբեր կատեգորիաներ՝ իդեալական և առողջ հարաբերությունները: Իդեալական հարաբերություններ, ավաղ, չկան։ Փաստն այն է, որ առողջ հարաբերությունները պահպանելու համար յուրաքանչյուր զուգընկերոջից աշխատանք և ջանք է պահանջվում:
Զուգընկերները պիտի վստահեն, հարգեն միմյանց ընտրությունը, աջակցեն միմյանց հետաքրքրություններին և ջանքերին, օրինակ՝ կարիերա ստեղծելու կամ կյանքի այլ նպատակներին հասնելու համար, ազնիվ և բաց լինեն միմյանց հանդեպ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ազատ քննարկել, թե ինչն է իրենց անհանգստացնում իրենց համատեղ կյանքում, պահպանեն անհատականությունը, հետևեն սեփական ցանկություններին և ձգտումներին՝ միմյանց նկատմամբ քնքշություն և ջերմություն ցուցաբերելով։
Առողջ հարաբերությունների մեկ այլ բաղադրիչը ընկերությունն է: Նրանք տեսնում են կյանքի զուգընկերոջը որպես իրենց լավագույն ընկեր, ում կարող են պատմել այն ամենի մասին, ինչ կուտակվել է իրենց հոգում, լուրջ հոգսերի և ուրախությունների մասին։ Ամուր ընկերությունը կենսունակություն է հաղորդում հարաբերություններին։ Լինելով առողջ հարաբերությունների մեջ՝ մարդը բավարարում է իր կարիքները։ Դժվարությունն այն է, որ զուգընկերների կարիքները կարող են չհամընկնել: Նման կարիքները հիանալի նկարագրված են Գարի Չեփմենի «Սիրո հինգ լեզուներ» գրքում: Այս լեզուներից են՝
- հպումը
- աջակցող խոսքերը
- նվերները
- համատեղ ժամանակ անցկացնելը
- խնամքը։
Ըստ Չափմենի՝ յուրաքանչյուր մարդ մշակել է սերը ընկալելու 1-3 եղանակ, և զուգընկերոջը երջանիկ դարձնելու համար արժե նրա հետ «խոսել» իր համար հասկանալի սիրային լեզվով։ Օրինակ, մեկ անձի համար նվերի կամ ֆիզիկական մտերմության արժեքը այդքան էլ կարևոր չէ, նա կարող է իսկական սեր զգալ միայն ճանապարհորդելու, թանգարաններ այցելելու և իր զուգընկերոջ հետ նոր բացահայտումներ անելու եղանակով։
Հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը հնագույն քաղաքներում կարող է մեկ այլ անձի չուրախացնել, բայց վերջին հավաքածուից թանկարժեք պայուսակը կուրախացնի:
Այս լեզուները ձևավորվում են երեխա-ծնող հարաբերություններում, ընտանեկան դաստիարակությամբ, այնուհետև որոշում են, թե ինչպես է մարդը ռոմանտիկ հարաբերություններ կառուցում:
Հետևաբար, առողջ հարաբերությունների համար կարևոր է իմանալ ձեր զուգընկերոջ հիմնական լեզուն: Նման գիտելիքները կօգնեն հասկանալ վեճերի և փոխադարձ դժգոհության պատճառները։
Առողջ հարաբերություններ հաստատելու պայմանները։
Իհարկե, ոչ մի հարաբերություն նման չէ մյուսին, բայց կան մի շարք հատկանիշներ, որոնք կարող են օգնել տարբերել առողջ հարաբերությունները անառողջ հարաբերություններից:
Մտածեք հարաբերությունների մասին որպես գեղեցիկ ծաղկի, որը կարտադրի գեղեցիկ բողբոջներ միայն այն դեպքում, եթե պահպանվեն առողջ հարաբերությունների հետևյալ պայմանները։
- Վստահություն
Ձեր զուգընկերոջը վստահելը առողջ հարաբերությունների հիմնական բաղադրիչն է: Վստահելու կարողությունը որոշվում է նրանով, թե ինչպես են զարգացել հարաբերությունները անցյալում: Եթե ձեր նախկին հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ ապահով և կայուն էին, ապա ավելի հավանական է, որ վստահեք նաև նոր զուգընկերոջը: Բայց հարաբերությունները, որոնցում վստահությունը վտանգի տակ էր, մեծացնում են հարաբերություններում սցենարների կրկնության հավանականությունը։ Առաջնորդվելով անցյալի հմտություններով և փորձով՝ դժվար կլինի խուսափել ցավալի հիասթափություններից: Արժե հասկանալ, որ չես կարող առողջ հարաբերություններ կառուցել առանց սեփական ներքին վիճակի և վարքագծի ձևերը փոխելու: Նման իրավիճակները հասկանալու և կրկնությունը կանխելու համար արժե դիմել պրոֆեսիոնալ հոգեբանի, ով կօգնի վերլուծել հարաբերություններում դժվարությունների պատճառները և ճիշտ վարքագիծը:
Իհարկե, վստահելու ունակության վրա ազդում են նաև ներկայիս հարաբերությունները: Օրինակ, երբ ձեր սիրելին լավ և հարգալից վերաբերմունք է ցուցաբերում, դուք զգում եք, որ կարող եք վստահել նրան դժվար իրավիճակում: Սակայն հարաբերություններում միայն վստահություն զգալը բավարար չէ։ Սա կատեգորիա է, որի վրա արժե աշխատել, ամրացնել և պահպանել: Այստեղ դուք կարող եք խորհուրդ տալ ձեր զուգընկերոջը ավելին պատմել իր մասին՝ ստեղծելով ապահով տարածք, որտեղ թաքնվելու կամ որևէ բանի մասին լռելու կարիք չկա: Այո, երբեմն դա դժվար է անել, բայց անկեղծությունն ու ազնվությունը միշտ տեսանելի են և որոշիչ են դառնում երկար ու երջանիկ հարաբերությունների համար։
- Պարզություն և ազնվություն
Առողջ հարաբերություններում մարդը կարողանում է չթաքցնել իր անհատականության որոշ կողմեր: Ինքնաներկայացման այս ամբողջականությունն օգնում է ամրապնդել կապը զույգերի մեջ: Այո, իհարկե, հարաբերությունների սկզբում 100% բաց լինել չի պահանջվում, և դա դժվար է ցույց տալ։ Մենք հակված ենք զգույշ լինել: Բայց քանի որ հարաբերությունները զարգանում են, արժե բացվել ձեր զուգընկերոջ հետ՝ կիսվել մտքերով, կարծիքներով, արժեքներով, հետաքրքրություններով և հիշողություններով:
Ի դեպ, այստեղ սիրահարներին կարող են վտանգներ սպասել՝ շատերը, ձգտելով ավելի մտերմանալ, սկսում են կիսվել ամեն մանրուքով իրենց զուգընկերոջ հետ: Հիշեք, որ մարդը, նույնիսկ առողջ հարաբերությունների մեջ, դեռևս ունի սեփական կյանքի և անձնական տարածքի իրավունք։ Ուստի, ճանապարհը հատող կատուների, կոպիտ հարեւանների և գրասենյակում ճաշի համար մատուցվող համեղ սուրճի մասին պատմությունները հարաբերություններն ավելի առողջ չեն դարձնի: Խոսքը հույսերի, վախերի և զգացմունքների քննարկման մեջ հարմարավետ լինելու մասին է:
- Փոխադարձ հարգանք
Առողջ հարաբերություններում զուգընկերները հարգում են միմյանց: Նման հարաբերություններում բացառվում են կարիքների անտեսումը, նվաստացումն ու վիրավորանքը։ Հարաբերություններում հարգանքը զարգացնելու համար առաջարկում ենք զինվել հետևյալ խորհուրդներով՝
Լսե՛ք ձեր զուգընկերոջը։ Անտարբեր մի՛ մնացեք ձեր զուգընկերոջ խնդրանքների նկատմամբ։
Մի քննադատիր սխալները, փորձե՛ք հասկանալ և ներել, եթե նա սխալվել է։
ժամանակ և հնարավորություններ գտեք ձեր զուգընկերոջը ուշադրություն դարձնելու համար, խրախուսեք ձեր զուգընկերոջ ձգտումներն ու մտադրությունները։
Արտահայտե'ք համակրանք ձեր զուգընկերոջ նկատմամբ:
Փոխկապվածություն: Առողջ հարաբերությունները քնքշության և սիրալիրության տարածություն են ստեղծում: Մենք չենք խոսում կրքի, ֆիզիկական գրավչության, ուժեղ հույզերի մասին, որոնք անհետանում են հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: Ժամանակի ընթացքում զուգընկերների հուզական վիճակն ավելի ներդաշնակ ու հարմարավետ է դառնում։ Առողջ հարաբերություններում սերն ու նվիրվածությունը, հոգատար վերաբերմունքը սկսում են աճել: Կարևոր է ցույց տալ այս զգացմունքները ձեր զուգընկերոջը և երախտագիտությամբ ընդունել նրա գործի դրած ջանքերը ձեր նկատմամբ:
- Հաղորդակցություն
Առողջ հարաբերությունները, ինչպես ամուր ընկերությունը, չեն կարող գոյատևել առանց հաղորդակցության:
Ամփոփելով կարող ենք նշել, որ առողջ հարաբերությունները պահպանելը շարունակական աշխատանք է, որը պահանջում է փոխըմբռնում, հարգանք և համբերատարություն:
Կարևոր է հիշել, որ նույնիսկ ամենաամուր հարաբերությունները կարող են դժվարությունների հանդիպել: Խնդրի հաջող լուծման բանալին բաց հաղորդակցությունն է, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը և միմյանց հանդեպ հոգատարությունը: