Մենք բոլորս մասամբ հիպոխոնդրիկ ենք: Սակայն, եթե սովորական մարդիկ ցավին ըմբռնումով են մոտենում (կցավի ու կանցնի), ապա այս խանգարումով մարդը սկսում է ամենավատ ենթադրությունները անել: Հիպոխոնդրիան տագնապի բարձր աստիճան է, երբ մարդը սպասում է տհաճությունների հենց սեփական օրգանիզմից: 
 
Ո՞րն է վտանգը 
 
Գերուշադրությունը սեփական առողջությանը  կարող է հանգեցնել ախտանիշերի առաջացման, որոնք այս կամ այն հիվանդության իմիտացիա են: Մարդը սկսում է տառապել ինչ որ աննշան վիճակներից, որոնք իրականում իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Պատահում է, որ հիպոխոնդրիկը ինքն իրեն ինչ-որ ծանր հիվանդություն է հնարում ու սկսում է զանազան հետազոտություններ անցնել, ինչը ինքնին վատ չէ: Սակայն երբ բժշկի ախտորոշումն ու հետազոտության արդյունքները չեն համընկնում պացիենտի սեփական եզրակացությունների հետ, նա սկսում է կասկածել բժշկի մասնագիտական հմտություններին: Հիվանդը սկսում է մտածել, թե իրենից թաքցնում են ճշմարտությունը կամ չեն ցանկանում օգնել: Արտահայտված ինքնաներշնչումը կարող է նույնիսկ հանգեցնել դեպրեսիայի, իսկ սթրեսից ինքնազգացողությունը վատանում է:
 
Այսպիսով, հիպոխոնդրիան խանգարում է և նրանով տառապող մարդուն կարելի է ու պետք է օգնել: Սակայն պետք չէ փորձել նրան վերադաստիարակել, սա հազիվ թե օգնի: Նրան հոգեթերապևտի մոտ մի ուղարկեք, երբեմն հենց միայն այդ խորհուրդը նյարդայնացնում է ու հուսահատության գիրկը գցում: Հիպոխոնդրիկն այն ընկալում է որպես Ձեր կողմիզ փորձ իր խնդիրներից հեռու մնալու: Չի կարելի նաև ծաղրել: Եթե նա իրեն միայնակ զգա,համարի որ իրեն չեն հասկանում,մշտական սթրեսը միայն ավելի կփչացնի բնավորությունն ու խանգարման նեգատիվ արահայտությունները կուժեղանան: Հիպոխոնդրիկի ցավերը իրական են, պարզապես դրանց պատճառը ֆիզիկական չէ, հետևաբար սխալ է նրան համեմատել ու օրինակ բերել առողջ կենսախինդ մարդկանց կամ ընդհակառակը իրական հիվանդներին: 
Փորձեք կառավարել նրա ազատ ժամանակը: Հետաքրքրվել ինչ է կարդում կամ դիտում հեռուստացույցով,ցանկալի է որ բժշկական թեմաների հետ շփումը մինիմալ լինի:Փորձեք նրա ուշադրությունը գրավել շփման,զբոսանքի, որևէ թեթև սպորտաձևի վրա, սակայն մի փորձեք փոխել նրան: Նա կկարողանա փոխվել միայն սեփական ցանկության դեպքում:
Նրա խոսքերին ուշադրությամբ հետևեք, լսեք, ցույց տվեք, որ իր մտահոգությունները ձեզ հասկանալի են,սական ոչ մի խորհուրդ ու համոզելու փորձ: Հիպոխոնդրիկը սեփական վախերի հաստատում շրջապատում չգտնելով կհրաժարվի կարծեցյալ հիվանդությունից:
Կարելի է որպես հակադեպրեսանտ օգտագործել տարածված հանգստացվող խոտաբույսերից որևէ մեկը:
Նաև հիշեք, որ օպտիմիստների շրջանում հիպոխոնդրիկներ չկան, կարիք չկա ինչ-որ բարդությունների ու վատ ինքնազգացողության նշանակությունը գերագնահատել:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am