Գիտնականները չորս տարեկան երեխաներին առաջարկել են նկարել մի ուրիշ երեխայի: Հետո նրանք գնահատել են մանկական ստեղծագործությունը 0-12 միավոր սանդղակով՝ կախված մարմնի մասերի առկայությունից և ճիշտ քանակից (գլուխ, աչքեր, քիթ, բերան, ականջներ, մազեր, մարմին, ձեռքեր և ոտքեր): Այնուհետև երեխաներն անցել են ինտելեկտ գնահատող խոսքային և ոչ խոսքային թեստեր: 14 տարեկան հասակում երեխաները կրկին անցել են նույն IQ  թեստը: Պարզվել է՝ նկարների որակը կանխատեսել է դեռահաս տարիքի թեստերի արդյունքները, հաղորդվել է Science World Report պարբերականում:
 
«Նկարի՛ր երեխային» թեստը մշակվել է դեռևս 1920 թվականին երեխաների ինտելեկտը գնահատելու նպատակով, և այդ պատճառով գիտնականներին չի զարմացրել կապը մտավոր ունակությունների հետ: Հետաքրքիր է, որ 10 տարի անց առկա է նման  համապատասխանություն: Գիտնականներն ասում են, որ չնայած իրենց արդյունքներին, եթե երեխաները վատ են նկարում, ապա կարիք չկա անհանգստանալու: Ինտելեկտի վրա ազդում է գործոնների համալիրը, իսկ նկարչությունը՝ ընդամենը դրանցից մեկն է: 
 
Չնայած նրան, որ նկարչությունը լիարժեքորեն չի գնահատում ինտելեկտը, բայց նկարչական և ճանաչողական կարողությունների միջև կապն ակնհայտ է: Առաջին նկարները եղել են դեռևս 15000 տարի առաջ: Դրանց օգնությամբ մարդիկ կարող են ենթադրել, թե ուրիշներն ինչի մասին են մտածել: Կերպարներ ստեղծելու կարողությամբ օժտված են միայն մարդիկ, և այն կոգնիտիվ կարողությունների նշան է, ինչպիսիք են գրառումները, որոնց միջոցով կարող ենք պահպանել տեղեկատվությունը և կառուցել քաղաքակրթություն:
 

 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com