Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է ունեցել կրծքով սնուցման գործում, սակայն 2010 թվականի տվյալներով` առնվազն մինչև 4 ամիս բացառապես կրծքի կաթով կերակրվող երեխաների ցուցանիշը կազմում է մոտավորապես 35%: Վեց լիարժեք ամիս բացառապես կրծքով կերակրվող երեխաների ցուցանիշն ավելի ցածր է:

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Մայրիկների ակումբ հաղորդումը, կարևորելով այս խնդիրը, ամիսներ առաջ սկսեց պատրաստվել Կրծքով կերակրման թեմայով լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսին: Նախաձեռնությանը միացավ նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը:

- Ցուցահանդեսի նպատակն է նաև ստեղծել թեմատիկ լուսանկարների բազա, որը բաց ու հասանելի կլինի բոլորի, մասնավորապես` ԶԼՄ-ների համար», - ասում է Մայրիկների ակումբ հաղորդման հեղինակ-հաղորդավար Մերի Ներսիսյանը:

Ցուցահանդեսի համար աշխատել են 4 կին լուսանկարիչներ` Իննա Մխիթարյան, Եվգենիա էվոյան, Արև Գրիգորյան, Անի Կիրակոսյան:Նրանցից 2-ը, Իննան և Եվգենիան,մայրիկներ են, ովքերնույնպես իրենց երեխաներին կերակրում են կրծքով:

Ցուցահանդեսը կտևի 2 օր` դեկտեմբերի 23, 24: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը` 14.00-ին, ԿԱՌԼԼԵՎՈՆԻ պատկերասրահում:

                             

Սկզբնաղբյուր` Doctors.am

21 Դեկտեմբերի 2014