Երբեւէ մտածե՞լ եք, որ Ձեր աչքի գույնը կարող է «կանխատեսել» որոշ հիվանդություններ: Եկեք տեսնենք, թե շագանակագույն եւ կապույտ աչքեր ունեցող մարդիկ ինչ հավանական առողջական խնդիրներ կարող են ունենալ կյանքի ընթացքում:
Շագանակագույն աչքեր
Ոսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ առավել քիչ են հակված լսողության կորստի կամ իջեցման, քան կապույտ աչքեր ունեցողները: Սա կապված է նրա հետ, որ շագանակագույն աչքեր ունեցողներն ավելի շատ մելանին ունեն աչքերում եւ ականջներում, ինչը նրանց պաշտպանում է աղմուկից:
Մուգ շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց մոտ կատարակտի ռիսկն ավելի բարձր է:
Եթե շագանակագույն աչքեր ունեք, որոնցում նաեւ առկա է կապույտ երանգ, դա կարող է վկայել Վաարդենբուրգի համախտանիշի մասին: Այս գենետիկ շեղումը կարող է պատճառ դառնալ, որ մարդը կորցնի մազերի, մաշկի, աչքերի պիգմենտացիան:
Աչքերի գույնը կապ ունի, թե ինչպես է այս կամ այն բուժումն ազդում օրգանիզմի վրա: Մուգ գույնի աչքեր ունեցողներն, օրինակ, ավելի լավ արդյունքներ են գրանցում բարդ բուժման ընթացքում:
Աչքերի գույնը կապ ունի նաեւ ծննդաբերության ժամանակ: Ծննդկանների շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շագանակագույն աչքերով կանայք ավելի շատ ցավեր են ունենում ծննդաբերության ժամանակ: Նրանք հաճախ են արթնացել ցավերից, ցավ են զգացել քայլելիս եւ անգամ հանգիստ ժամանակ, ինչպես նաեւ՝ դեպրեսիա են ապրել ցավերի հետեւանքով:
Կապույտ աչքեր
Ձեր աչքերը կապո՞ւյտ են, մոխրագո՞ւյն կամ կանա՞չ… Նշանակում է՝ Դուք ավելի եք հակված ունենալ աչքի քաղցկեղ (ուվեալ մելանոմա), քան շագանակագույն աչքեր ունեցողները: Չնայած՝ նման հիվանդության ռիսկը չնչին տոկոս է կազմում:
2011 թվականին իրականացված եվրոպական մի հետազոտություն ցույց է տվել, որ կապույտ աչքեր եւ սպիտակ մաշկ ունեցողների մոտ բարձր է շաքարային դիաբետի ռիսկը:
Կապույտ աչքեր ունեցող մարդիկ ոչ միայն հակված են շատ ալկոհոլ խմելուն, այլեւ կախվածություն ձեռք բերելուն:
Եթե Դուք կապույտ աչքեր ունեք, ապա հավանականությունը, որ Ձեզ մոտ կզարգանա վիտիլիգո հիվանդությունը (մաշկի դեպիգմենտացիան ), շատ քիչ է:
Ավստրալիայում իրականացված հետազոտության համաձայն՝ բաց գույնի աչքերով մարդկանց մոտ մակուլար դեգեներացիայի (տեսողության կորուստ) ռիսկը երկու անգամ ավելի մեծ է:
Աղբյուրը՝ WebMd.com