Գաղտնիք չէ, որ տեսողական խնդիրները մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։
Ինչպե՞ս հաղթահարել դրանք գրագետ ու արդյունավետ տարբերակով։
Ամենատարածված տեսողական խնդիրները, օրինակ՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, կարելի է շտկել լազերային կորեկցիայի միջոցով։
Ներկայումս լազերային կորեկցիայի ոսկե ստանդարտ է համարվում Ֆեմտո-LASIK եղանակը։
Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժական ժամանակակից ու փորձված միջամտություն է, որն ունի մի շարք կարևոր առավելություններ:
Որոնք են այդ առավելությունները՝
- Միջամտությունը կատարվում է առանց մեխանիկական կտրող սարքի։
- Վիրահատությունը լիովին անցավ է։
- Բոլոր փուլերն իրականացվում են բացառապես լազերային ճառագայթներով։
- Կատարվում է տեղային անզգայացման տակ՝ կաթիլներով։
- Վերականգնողական շրջանը ընդամենը մի քանի ժամ է։
- Հետվիրահատական շրջանում բարդությունները բացառվում են։
Թույլատրելի տարիքը՝ 18 տարեկանից։
Նյութը տրամադրեց ակնաբույժ Կարինե Գրիգորյանը։
Վիրահատության իրականցման համար կամ այլ հարցերի դեպքում կարող եք կապվել բժշկուհու հետ հետևյալ հեռախոսահամարով՝
+374 91 11 80 08
Ակնաբույժ Կարինե Գրիգորյանի մասին առավել մանրամասն ինֆորմացիան այստեղ է՝
https://www.doctors.am/doctor/karine-roberti-grigoryan