Եթե գիշերը երազում էկլեր եք տեսնում, իսկ խանութում անընդհատ ձեռքը քաղցրին եք մեկնում կապ չիպսերին, ապա կարիք կա անհանսգտանալու: Հնարավոր է՝ Դուք ոչ թե պարզապես լավ ախորժակ ունեք, այլ կախվածություն սննդից: Սննդային կախվածությունն առաջանում է աղի, քաղցր եւ յուղոտ մթերքի ազդեցությունից:

Ժամանակակից կյանքում հաճախ ուտելը ոչ թե պարզապես քաղցը հագեցնելու համար է, այլ հաճույք ստանալու, սթրեսը թուլացնելու եւ անգամ անձնական կոնտակտներ հաստատելու միջոց: Սնունդը ֆիզիոլոգիական եւ հոգեկան խնդիրներ է լուծում ներկայում: Դրա վառ գույնն ու անուշ բույրը նպաստում են օրգանիզմում էնդորֆինների արտադրմանը, բարձրացնում մարդու տրամադրությունը: Խոցելի, զգացմունքային մարդկանց հաճախ ուտելիքը տալիս է պաշտպանվածության զգացողություն եւ որոշ ժամանակով շեղում խնդիրներից: 

Նման եղանակով դրական լիցքեր ստանալու ցանկությունը կարող է բերել սննդային կախվածության, ինչի հետեւանքով մարդն սկսում է իր բոլոր գործողություններն ու մտքերը կենտրոնացնել միայն ուտելիքի շուրջ:

Առաջին հերթին, սննդային կախվածություն են առաջացնում քացրեղենը, ֆասթ ֆուդն ու անառողջ սննդի այլ տեսակները: 

Մենք ուտելիքն ընտրում ենք որոշակի համային հատկությունների համար, որոնք գնահատում են բերանի խոռոչի ռեցեպտորներն՝ ազդակ ուղարկելով հագեցվածության կենտրոն, որն էլ ապահովում է կայուն հաճույքի գերակայություն: Համային ռեցպտորները ժամանակի ընթացքում սովորում են շոկոլադին, գազավորված ըմպելիքին, կծու, ապխտած մթերքին, արագ սննդին՝ այդ կերպ  խանգարելով, որպեսզի այլ՝ առողջ սննդի բնական համերն ընկալվեն, եւ ճնշում են հագեցվածության զգացողությունը:

Շատ մարդիկ, որոնք սննդից կախվածություն ունեն, թաքցնում են դա կամ էլ չեն գիտակցում: Այդ իսկ պատճառով կարեւոր է իմանալ սննդային կախվածության առաջին նախանշանները՝

  • անկառավարելի հակում դեպի սնունդը կամ կոնկրետ սննդատեսակը
  • անհանգստության զգացողության, երբ տանը չկա սիրելի մթերքից
  • ինքնակառավարման եւ ինքնազսպման բացակայություն
  • սնունդն արագ կուլ տալու սովորություն
  • անհամբերություն, երբ ուտելիքն ուշանում է
  • ինչ-որ համեղ բան ուտելու սպոնտան ցանկություն
  • խղճի խայթ կամ մեղքի զգացողություն՝ շատակերության յուրաքանչյուր դրսեւորումից հետո
  • ցածր ինքնագնահատական
  • ավելորդ քաշի կամ ճարպակալման իրական գնահատման բացակայություն

Ինչպես հաղթահարել սննդային կախվածությունը

Նախեւառաջ, մարդը պետք է գիտակցի եւ հասկանա, որ խնդիր ունի, եւ այն պետք է լուծել: Հաճախ սննդից կախվածություն ունեցող մարդիկ բացառում են դա, չեն ընդունում: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որպեսզի մտերիմ մարդիկ օգնեն նրանց եւ հասկացնեն, որ առկա է հիվանդություն եւ դրանից պետք է ազատվել առաջին հերթին առողջ ապրելու համար:

Երկրորդ՝ պետք է կազմել ճիշտ սննդակարգ, եւ լավ կլինի անել դա բժիշկ-դիեոտոլոգի հետ:

Սովորաբար սննդային կախվածությունն առաջանում է, երբ մարդն այլ տեղից դրական էմոցիաներ չի ստանում, այդ իսկ պատճառով պետք է անպայման գտնել այնպիսի զբաղմունք, որը կօգնի Ձեզ հաճույք ստանալ: Պետք է սկսել սովորել հաճույք ստանալ այլ բաներից՝ օրինակ սպորտից կամ ստեղծագործական աշխատանքից: 

Ցածր ինքնագնահատականը սննդային կախվածության գլխավոր «աջակիցն է»: Մարդը չի սիրում իր մարմինը կամ կյանքը, որն ունի, եւ սննդի միջոցով փորձում է մխիթարել իրեն: Պետք է սկսել ճիշտ  ընկալել սեփական անձն ու շրջապատող աշխարհը: Անգամ ամենաչնչին հաջողության համար պետք է գովել ինքդ քեզ, խրախուսել, բայց ոչ շոկոլադե սալիկով:


Աղբյուրը՝ Aif.ru