Տարիների ընթացքում ոչ միայն դեմքի մաշկն է ենթարկվում տարիքային փոփոխությունների, այլ նաև՝ մարմնի մյուս հատվածներինը: Բջջային և հյուսվածքային կառուցվածքները փոփոխվում են՝ հանգեցնելով մաշկի առաձգականության և ամրության կորստի. մաշկը ջրազրկվում է և կորցնում խոնավությունը: Կոլագենի արտադրությունն օրգանիզմում պակասում է, մաշկը  սկսում է քիչ սնուցվել, իսկ էպիդերմիսը (վերնամաշկը) դառնում է ավելի բարակ: Ժամանակակից բժշկությունն այսօր առաջարկում է նոր, քիչ ինվազիվ (միջամտողական) բուժման մեթոդ՝ Happy Lift կապրոլակտոնի թելերի միջոցով:


Ֆուադ Ռեդա, Էսթետիկ վիրաբույժ
«ՍլավՄեդ» ԲԿ