Ունե՞ք անհարթ մաշկ կոնքերի, ազդրերի և հետույքի շրջանում:
Ցավոք, դրանք կարող են լինել ցելյուլիտի նշաններ: Ցելյուլիտն առաջանում է, երբ ճարպը ծածկող մաշկի որոշ հատվածներ ձգվում են ավելի խորը շարակցական հյուսվածքներին հակառակ ուղղությամբ: Այսպիսով առաջանում է անհարթ մաշկ:
Ցելյուլիտ սովորաբար հանդիպում է մարմնի հետևյալ հատվածներում.
- կոնքեր
- ազդրեր
- որովայն
- հետույք
- կրծքեր
Ցելյուլիտի առաջացման պատճառերից են.
- հորմոնալ խանգարումը,
- սխալ սննդակարգը,
- անառողջ ապրելակերպը,
- օրգանիզմում տոքսինների կուտակումները,
- գենը,
- քաշի ավելացումը,
- անշարժունակությունը,
- հղիությունը և այլն:
Կանխարգելիչ և բուժիչ միջոցներ
Ցելյուֆորմ (պրոմոիտալիա)
Սոյայի լեցիթին և նիկոտինամիդ ակտիվ բաղադրիչներ պարունակող հատուկ ֆորմուլա, արդյունավետ միջոց ցելյուլիտի, ջրային կուտակումների և կենտրոնացած ճարպի դեմ:
Ճարպակալում և կենտրոնացած ճարպ
ցելյուլիտի դեպոզիտներ, հյուսվածքներում թթվածնի վատ միկրո-շրջանառություն
ուղեկցվող կրիպոլիզի հետ
Կրիոլիպոլիզ
Կրիոլիպոլիզը կամ քուլսքալփթինգը (սառեցում) ոչ վիրահատական միջամտության տեսակ է, որը հեռացնում է ցելյուլիտը` մաշկի տակ եղած ճարպերը սառեցնելու միջոցով: Գորցընթացը քայքայում է ճարպային բջիջները և դրանք կլանվում են մարմնի կողմից: Մեկ մատնաչափ ճարպի տարրալուծումը պահանջում է մի քանի անգամյա պրոցեդուրա: Ցելյուլիտը նկատելիորեն կկրճատվի երեքից չորս ամսվա ընթացքում:
Արդյունքը կարող է պահպանվել մինչև երեք տարի:
Կարբոքսեթերապիա + ցելյուֆորմ
Այս միջոցի ընթացքում մասնագետը կարբոնի դիօքսիդ է տեղավորում անմիջապես մաշկի տակ: Գործընթացի նպատակն է արյան շրջանառության ավելացումը տվյալ հատվածում, ինչը կարող է կրճատել ցելյուլիտի առաջացումը:
Ֆուադ Ռեդա, Էսթետիկ վիրաբույժ
«ՍլավՄեդ» ԲԿ