Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտը գործում է 2017 թվականից։
Կենտրոնի կարևորագույն նպատակն է քաղցկեղի դեղորայքային բուժումը հարազատների միջավայրում, առանց երկրից հեռանալու կազմակերպելը՝ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական չափորոշիչների և էթիկայի նորմերին համապատասխան։
Այսուհետ Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտում գործելու են նաև ստացիոնար բուժման պայմաններ։
Սա հնարավորություն կտա կենտրոնի պացիենտներին մնալ հիվանդանոցային պայմաններում, օրինակ քիմիաթերապիայից հետո, երբ կա դրա կարիքը։
Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
1.Բժշկական խորհրդատվություն
-
Պարբերաբար այցեր ֆրանսիացի գործընկերների կողմից
2. Ուլտրաձայնային հետազոտություն
-
Սոնոգրաֆիա
-
Անոթների դուպլեքս սկանավորում
-
Էխոսրտագրություն
3. Ուռուցքային հիվանդությունների դեղորայքային բուժում (քիմիաթերապիա, իմունոթերապիա, թիրախային և հորմոնաթերապիա)
-
Ֆրանսիական չափորոշիչների համաձայն
-
Յուրաքանչյուր հիվանդին բուժման սխեմայի անհատական ընտրություն՝ հաշվի առնելով քաղցկեղի տեսակը, բուժառուի ներկա առողջական վիճակն ու ֆիզիոլոգիական հատկանիշները:
Ավելի մանրամասն ինֆորմացիա կգտնեք այստեղ՝
https://www.doctors.am/institution/urucqabanutyan-fransiakan-institut