Ֆրուկտոզան մոնոսախարիդ է, այն ավելի նպատակահարմար է օգտագործել մեծահասակների սննդում։ Այն երկու անգամ ավելի քաղցր է քան սախարոզան և երեք անգամ՝ քան գլյուկոզան, ինչը հնարավորություն Է տալիս այն օգտագործել ավելի քիչ քանակներով։ Ֆրուկտոզան օժտված է առանձնահատուկ կենսաբանական հատկություններով՝ նրա յուրացումն իրականանում է առանց ինսուլինի, ավելի լավ է մետաբոլիզացվում լյարդում գլյուկոզան, որի արդյունքում ավելի քիչ քանակով է արյուն անցնում։ Մյոա կողմից դանդաղորեն է մտնում զանազան նյութափոխանակային պրոցեսների մեջ՝ այդ ընթացքում վերածվելով գլյուկոզայի։ Այդ պատճառով դիաբետիկների մոտ ֆրուկտոզայի ընդունումը բերում է էականորեն ցածր սննդային գլիկեմիայի։ Մյոա կողմից ֆրուկտոզան ավելի ակտիվորեն, քան գլյուկոզան ընդգրկվում է լիպոնեոգենեզի պրոցեսներում բերելով ճարպի կուտակմանը դեպոներում։ Սրա մասին են վկայում մի շարք նոր վաատեր, ըստ որոնց ֆրուկտոզայով հարստացվւււծ մթերքի մշտական ընդունումը մարդկանց մոտ բերել է մարմնի զանգվածի ավելացմանը։ Ֆրուկտոզայի մաքսիմալ քանակները հանդիպում են բանանում, ձմերուկում, խնձորում, կարմիր պղպեղում, տանձում և ազնվաւմորիում։ Մեղրում ֆրուկտոզայի պարունակությունը հասնում Է մոտ 40%-ի։

Այսօր անընդմեջ մեծանում է շաքարի օգտագործումը որպես բարձր կալորիականություն ունեցող և համեմատաբար էժան սննդամթերք։ Այն բերում Է կալորիականության բարձրացման և անցանկալի փոփոխությունների՝ հատկապես նստակյաց կյանքի վարման ժամանակ (մեծահասակների մոտ փոխարինել սոբիտով կամ քսելիտով):


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: