Լեղապարկում և լեղածորաններում քարերի առաջացումը լեղաքարային հիվանդությունն է: Այն հիմնականում լիպիդների, կալցիումի և բիլիռուբինի նյութափոխանակության և խոլեդինամիկայի խանգարման արդյունք է: Սկզբում տեղի է ունենում լեղու թանձրացում, ձևավորվում են միկրոբյուրեղներ, որոնք հետագայում միմյանց կպչելով՝ ձևավորում են մանր, ապա՝ մեծ քարեր:
Լեղաքարային հիվանդությունը ունի ընթացքի 3 տարբերակ`
Ասիմպտոմ, երբ կան քարեր, բայց չկան գանգատներ;
Սիմպտոմատիկ, երբ առաջանում են գանգատներ;
Բարդացած, երբ զարգանում են լեղաքարերով պայմանավորված բարդություններ:
Ո՞րն է հիմնական գանգատը այս դեպքում։
Ցավ աջ թուլակողում կամ էպիգաստրալ շրջանում՝ որովայնի աջ վերին հատվածում և ենթակրծոսկրային հատվածում և կարող է ճառագայթել դեպի աջ թիակ: Այն հիմնականում սուր է լինում, որի պատճառով օգտագործվում է լեղային խիթ տերմինը: Խիթային ցավերի պատճառ հաճախ լինում են մանր քարերը կամ լեղամածիկը, որոնք տեղաշարժվում են լեղու հոսքի հետ և փակում լեղածորանը: Ցավը հիմնականում դիտվում է ճարպոտ, համեմված, տապակած կամ ծանր սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց և կարող է տևել 30-90 րոպե և ավելին, ապա կարող է ինքնուրույն հանգստանալ:
Մարսողության խանգարումներ, վքնածություն, գխտոցներ և հատկապես ճարպոտ սննդի մարսման խանգարումներ, որոնք սակայն ոչ սպեցիֆիկ գանգատներ են հանդիսանում:
Ախտորոշման ամենապարզ և զգայուն մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է:
Վիրահատական բուժման համար ոսկե ստանդարտ է հանդիսանում լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան՝ լեղապարկի հեռացումը 3-4 նուրբ անցքերից ներդրված գործիքների միջոցով: Որից հետո դրվում են կոսմետիկ ներմաշկային կարեր, որից հետո նախկին կոպիտ սպիերի փոխարեն հետք գրեթե չի մնում։ Այն շատ կարևոր է հատկապես կանանց և աղջիկների դեպքում՝ կոսմետիկ առումով։
Ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել yնդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Գագիկ Թադևոսյանին:
Հեռ․ համար՝ + 374 94 12 04 92
Բժշկի մասին այլ մանրամասները փնտրե՛ք այստեղ՝